Հայ աշակերտուհուն է հանձնվել Համաշխարհային փոստային միության հավաստագիրը 9 հոկտեմբերի 2015 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային փոստային միությունը, որի անդամն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, յուրաքանչյուր տարի հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ, որի միջոցով լրացուցիչ քայլ է արվում խթանել աշխարհում նամակագրության դերը: Այս տարի անց է կացվել 44-րդ նամակագրության միջազգային մրցույթը, որի թեման էր «Այն աշխարհը, որտեղ ես կուզեի մեծանալ», որին մասնակցել են 9-15 տարեկան աշակերտները: Մասնակցելով մրցույթին, Հայաստանի «Հայ Կրթություն» կրթահամալիրի 8-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Բարսեղյանը արժանացավ միջազգային ժյուրիի կողմից հատուկ հավաստագրի: Հոկտեմբերի 9-ին, փոստի միջազգային օրվա կապակցությամբ, «Հայփոստի» Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում տեղի ունեցավ հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությունը: Հավաստագիրը Տաթևին հանձնեց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Այս կապակցությամբ մարվեց և շրջանառության մեջ մտցվեց «Հեռահաղորդակցության միջազգային միության 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշով բացիկը: Մարման արարողությանը մասնակցեց նաև շնորհալի աշակերտուհին, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում «Տավուշը հանուն հայրենիքի»․ Իշխանությունը հայտարարել է՝ չի երաշխավորում սահմանազատված տարածքի բնակիչների անվտանգությունը Նշվում է, որ ամբողջ գործընթացը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի |