25 նոյեմբերի 2002 - 23:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋԵՎ ԿԱ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔ
Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ձեւավորվել է անհրաժեշտ իրավա-պայմանագրային հիմք երկկողմ համագործակցության զարգացման համար, այդ թվում` պաշտպանության ոլորտում: Այդ մասին հայտարարել է այսօր երկօրյա այցով Երեւան ժամանած Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցեւը: Նրա խոսքերով, նրա այցի հիմնական նպատակն այդ հիմքի գործնական իրականացումն է: Նախարարը հույս է հայտնել, որ արդեն ձեւավորված աշխատանքային խմբի շրջանակներում շատ հարցեր հնարավոր կլինի տեղափոխել գործնական հարթություն եւ համագործակցությունը դարձնել ավելի արդյունավետ: Բելառուսի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ: Սպասվում է նաեւ, որ Բելառուսի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունները կստորագրեն 2003 թվականի համագործակցության ծրագիր: