Vk.com սոցցանցի հարյուր հազարավոր օգտատերերի տվյալները գողացել են10 հոկտեմբերի 2015 - 12:02 AMT PanARMENIAN.Net - «Կասպերսկու լաբորատորիա» հակավիրուսային ընկերությունը հայտնում է, որ Vk.com («ՎԿոնտակտե») սոցցանցի Android-տարբերակի հարյուր հազարավոր օգտատերերի տվյալները գողացել են: Գողությունը կատարվել է Google Play-ում տեղադրված «Երաժշտությունը Vk.com-ում» հավելվածի միջոցով, որը նախատեսված է երաժշտություն լսելու համար և մեծ տարածում է ստացել: Հայաստանում ռուսական Vk.com սոցցանցի մոտ 800.000 օգտատեր կա: Ըստ վերլուծաբանների, նրանց ճնշող մեծամասնությունն ակտիվների թվին չի պատկանում, գրանցվելով միայն երաժշտական ձայնագրություններից ու տեսանյութերից օգտվելու համար: Ըստ մասնագետների, վնասարար ծածկագիր պարունակող հավելվածն օգտագործվել է օգտատերերի տվյալները գողանալու համար: Դա տեղի է ունեցել, երբ օգտատերը կամավոր ներբեռնել է ակտուալ լոգինը և նշանաբառը: Չարագործներն այնուհետև ստուգում են ներկայացված տվյալների իսկությունը oauth.vk.com օրինական սերվերի միջոցով, իսկ գողացած լոգինն ու նշանաբանն օգտագործում օգտատերերին որոշ խմբերում ընդգրկելու համար: Երբեմն զոհերն ընդհանրապես զրկվում էին իրենց աքաունթին հասանելիությունից, եթե չարագործները փոխում էին նշանաբառը: Օգտատերերի մեծ մասը չի էլ իմացել այդ մասին, քանի որ հավելվածը նորմալ աշխատել է: Այժմ ծրագիրն արդեն հեռացվել է Google Play-ից: «ՎԿոնտակտե»-ն (vk.com) Եվրոպայի խոշորագույն սոցցանցն է, որը պատկանում է Mail.Ru Group-ին: SimilarWeb-ի տվյալներով,Vk.com-ն առաջինն է ըստ պահանջվածության Ռուսաստանում և Ուկրաինայում, և 6-ը`աշխարհում: Նախագիծը մեկնարկել է 2006-ի հոկտեմբերի 10-ին: Հաճախելիությունը 2015-ին հասել է ամսական 314,7 միլիոնի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |