Երկրորդ Մատենադարանը կբացվի Արցախում մինչև հոկտեմբերի վերջ

Երկրորդ Մատենադարանը կբացվի Արցախում մինչև հոկտեմբերի վերջ

PanARMENIAN.Net - ԼՂՀ-ում արդեն պատրաստ է հայկական երկրորդ Մատենադարանի շենքը, և այն Գանձասարի վանքի հարակից տարածքում կբացվի մինչև հոկտեմբերի վերջ: Այս մասին տեղեկացրել է Արցախում Մատենադարանի շենքի կառուցման հովանավոր, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի տնօրեն Գաբրեիլ Ջամբարջին (Ջամբարջյան), նշելով, որ բացման օրվա մասին կհայտարարվի նախօրոք:

Նախաձեռնելով Արցախում հայկական երկրորդ Մատենադարանի հիմնումը` «Փյունիկ» հիմնադրամը նպատակ է ունեցել հայկական հնագույն բնակավայրում հավաքել և ցուցադրել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում պահված բոլոր ձեռագրերը, որոնք ստեղծվել են Արցախում, մասնավորապես` Գանձասար վանական համալիրում, որը եղել է հայկական հնագույն գրչության կենտրոններից:

«Պատահական չէ ընտրված վայրը` Գանձասարը, որտեղ կառուցվել է շենքը և որտեղ գործելու է Մատենադարանը», - ասել է Ջամբարջին՝ հավելելով, որ դարավոր պատմություն ունեցող այդ համալիրում հայկական կարևորագույն նման կենտրոնի բացումը և նույն կենտրոնում ստեղծված հնագույն ձեռագրերի ցուցադրումը ևս մեկ անգամ աշխարհին ապացուցելու է, որ Արցախը հայկական հող է, գրում է Arevelk.am-ը:

«Փյունիկ» հիմնադրամը Գանձասարի Մատենադարանի շինարարության համար հատկացրել է 269 մլն. դրամ, ինչպես նաև հիմնադրամի տնօրենը նշել է, որ «Փյունիկը» պատրաստ է հետագայում նաև բոլոր միջոցներով աջակցել Մատենադարանի աշխատանքներին:

Գանձասարի Մատենադարանի ճարտարապետական աշխատանքների խորհրդատուն Արթուր Մեսչյանն է եղել, փորձ է արվել որոշ նմանություններ պահպանել Երևանի Մատենադարանի համալիրի ճարտարապետությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---