Սեպագրերի բացօթյա ցուցահանդես՝ Երևանում10 հոկտեմբերի 2015 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում գտնվող այգում բացվել է «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցահանդեսը: Այն «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագրում ներառվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում: Ցուցահանդեսում հանրությանն են ներկայացվել Արևմտյան Հայաստանում՝ Տուշպայում (Վան), Տիգրանակերտում և այլ քաղաքներում հայտնաբերված մի շարք սեպագիր արձանագրությունների կրկնօրինակներ՝ գիտական մեկնաբանությամբ, թարգմանությամբ։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նկատել է, որ բաց երկնքի տակ ներկայացված այս ցուցահանդեսը նաև ճանաչողական նշանակություն ունի: «Իր տեսակի մեջ ինքնատիպ բացօթյա այս ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են Արևմտյան Հայաստանում մեր հոգածությունից ու հսկողությունից հեռու մնացած սեպագրերը, որոնք ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության արժեքն են: Խոսուն փաստ այն իրողության մասին, ըստ որի՝ Թուրքիայում ցավալիորեն չեն պահպանվում նրանցից շատ շատերը: Այստեղ են գտնվում կրկնօրինակներ այնպիսի սեպագրերի, որոնք մեր երբեմնի մայրաքաղաքներինն են՝ ազդարարում են նրանց ծնունդը, կռիվը, հաղթանակներն ու ձեռքբերումները: Մասնավորապես, ներկայացված են Ալաշկերտի, Մուշի, Վան-Տուշպայի սեպագրերը, որոնք վստահաբար նոր են ներկայացվում շատերին, ուստի՝ այս միջոցառումը ունենալու է նաև իր ճանաչողական նշանակությունը հայ ժողովրդի անցյալի, վաղեմության, նրա մշակույթի սկզբնաղբյուրի մասին»,- նշել է Սուքիասյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանի և խաչքարագործ, արձանագրությունների կրկնօրինակները կերտած Արտակ Համբարձումյանի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել ներկայացված սեպագրերին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է |