Ադրբեջանի վճարային բալանսի հավելուրդը 2015-ի ավարտին կկրճատվի 5 անգամ

Ադրբեջանի վճարային բալանսի հավելուրդը 2015-ի ավարտին կկրճատվի 5 անգամ

PanARMENIAN.Net - Ակնկալվում է, որ 2015-ի ավարտին Ադրբեջանի վճարային բալանսի հավելուրդը կկազմի $2 մլրդ: Այդ մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի ԿԲ վարչության նախագահ Էլման Ռուստամովը 2016-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

«2014-ին հավելուրդը նվազել էր մինչև $10 մլրդ, 2015-ի ավարտին ակնկալվում է $2 մլրդ»,-ասել է Ռուստամովը: Բացի այդ, 2016-ին կկրճատվեն նաև նավթային պետական SOCAR ընկերության հարկային վճարումները պետբյուջե: Ծրագրվում է փոխանցել 1.290 մլն մանաթ` $1,240 մլրդ, ինչը 14% պակաս է 2015-ի համար արված կանխատեսումից, հայտարարել է քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

2016-ին Ադրբեջանում գործող նավթագազային ընկերությունների շահութահարկից փոխանցումները բյուջե նախատեսված են 500 մլն մանաթի չափով` $480 մլն: Դա 300 մլն մանաթով` մոտ $280 մլն, կամ 37,5%-ով պակաս է 2015-ի կանխատեսված ցուցանիշից:

Ավելի վաղ հաղորդվել է, որ 2015-ի հունիսին Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը (SOCAR) պետբյուջե է փոխանցել 123,688 մլն մանաթ (մոտ $118 մլն): Այս մասին հայտնում է 1news.az-ը սեփական աղբյուրների վրա հղումով: Ընդ որում, 2014-ի հունիսի համեմատ ընկերության փոխանցումների ծավալը նվազել է 15%-ով: Ընդհանուր առմամբ 2015-ի առաջին քառորդում SOCAR-ի փոխանցումները բյուջե կազմել են 728,730 մլն մանաթ (մոտ $700 մլն): Փոխանցումները պետբյուջե 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 239,579 մլն մանաթով: Նախորդ տարվա առաջին կիսամյակում SOCAR-ը բյուջե էր փոխանցել 968,309 մլն մանաթ:

Ադրբեջանի տնտեսությունն արդեն մի քանի ամիս է դժվարություններ է կրում նավթի գնի նվազման պատճառով: Ածխաջրածինների վաճառքից եկամուտների անկմանը զուգահեռ նվազում են նաև երկրի արժույթի պաշարները` այդպես, տարեսկզբից Ադրբեջանի ռեզերվները նվազել են մինչև $8.5 մլրդ` կես տարում ծախսվել է $5.2 կամ 38%, իսկ տարեկան կտրվածքով` ավելի քան $6.6 մլրդ կամ պաշարների 43.8%-ը:

Ընթերցեք նաև` Արտահանումն Ադրբեջանից նվազել է 43%-ով

Ադրբեջանի բյուջե նավթից ստացվող եկամուտները կես տարում նվազել են 1/4-ով

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---