Պողոսյան. Սահմանադրության նախագիծը թույլ է տալիս կազմել քաղաքական կոալիցիաներ13 հոկտեմբերի 2015 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերջնական տեքստում նախատեսված է քաղաքական կոալիցիաների ձևավորման հնարավորությունը: Այս մասին հոկտեմբերի 13-ին Ֆրդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է Սահամանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը: «Վերջնական տեսքտում արդեն չկա այն կարծրությունը, ըստ որի՝ եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա անպայմանորեն անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ», - ասել է Պողոսյանը, մեջբերում է panorama.am-ը: «Եթե ընտրությունների արդյունքում հնարավոր չէ ձևավորել կայուն կառավարություն, ապա անցկացվում է երկրորդ փուլ` առաջին երկու տեղերը զբաղեցրած կուսակցությունների կամ դրանց շուրջ համախմբված դաշինքների միջև: Արդյունքում հաղթող կուսակցությունը բնականաբար, ստանում է ձայների մեծամասնությունը և ի վիճակի է լինում ձևավորել կառավարություն: Այդ գաղափարի իմաստը կայանում է նրանում, որ ժողովուրդն է որոշում, թե ով պետք է լինի կառավարման ղեկին, այլ ոչ թե միայն կուսակցություններն ու կուսակցական դաշինքները հետընտրական փուլում, երբ խորհրդարանն արդեն ձևավորվել է: Խորհրդարանում արդեն նրանք որոշակի բանակցություններ են վարում այս կամ այն կառավարական կոալիցիայի ձևավորման վերաբերյալ», - նշել է Պողոսյանը: Նրա խոսքով՝ Սահմանադրության փոփոխությունները ապահովում են իշխանությունների բաժանման և սահմանափակման սկզբունքի ուժեղացում: Պողոսյանը նշել է, որ նախագծով առաջարկվող համակարգային փոփոխությունների իրականացմամբ գերնախագահական Սահմանադրությունից անցում է կատարվում ավելի հավասարակշռված համակարգի, որը հենց խորհրդարանական համակարգն է: Սահմանադրական հանրաքվեն ՀՀ-ում կանցնի դեկտեմբերի 6-ին: Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»: Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |