ԵՏՄ-ն և ԵՄ-ն մտադիր են զարգացնել հարաբերությունները14 հոկտեմբերի 2015 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Բրյուսելում ԵՄ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Եվդոչենկոն և Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և ՌԴ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները հանդիպել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խորհրդական Ռիչարդ Շոստակի հետ, հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԵՏՄ-ում Բելառուսի նախագահության անունից Եվդոչենկովը ԵՀ ներկայացուցչին է փոխանցել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի նամակը` հասցեագրված ԵՀ նախագահ Յունկերին, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միություն և Եվրամիություն` համագործակցության ուրվագիծը» հուշագիրը, որը սեպտեմբերին 8-ին հավանություն է ստացել Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից: Կողմերը նաև քննարկել են ԵՏՀ և ԵՀ միջև գործակցության կազմակերպման հնարավոր տարբերակները: Դեռ 2015-ի հունիսին ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարեց, որ Եվրամիությունը ԵՏՄ երկրների ավանդական և ամենամեծ գործընկերն է: Նա ԵՄ-ին անվանեց «ԵՏՄ հետ առևտրում հսկիչ փաթեթ ունեցող»: Ուստի, նրա խոսքերով, նույնիսկ այս իրողություններում Միությունը հնարավոր չի համարում հրաժարվել այդ երկարաժամկետ հարաբերություններից: Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել էր, որ Եվրոպայի շահերից է բխում ԵՄ և ԵՏՄ մերձեցման գործընթացի վերսկսումը: «Ժամանակն է վերագործարկել նոր բանակցային ձևաչափը Եվրամիության և ԵՏՄ միջև, որը երկար ժամանակ արգելափակված էր, միաժամանակ բանակցելով Եվրոպայի և Ամերիկայի հետ ազատ առևտրի վերաբերյալ»,-ասել է Ֆրատինին: Ըստ նրա, չի կարելի ժխտել ԵՏՄ և եվրոպական ընդհանուր շուկայի միջև առկա տնտեսական փոխադարձ կախվածությունը: Նա հավելել է, որ ինտեգրման գործընթացներն ու այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին է, օրինակ, «Մետաքսե ճանապարահը», պետք է լրացնեն իրար: «Ես այստեղ հակասություն չեմ տեսնում: Անկեղծ ասած, եվրոպական ինտեգրումը, իսկ ես եվրոպամետ եմ տրամադրված, պետք է զարգանա, բայց ոչ մեկուսանալով: Եվրոպայի համար շահավետ չէ մեկուսացնել եվրոպական ձևաչափը մնացած աշխարհից: Մեր շահերից է բխում, որ փոխլրացում լինի, ոչ թե տարանջատում»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |