14 հոկտեմբերի 2015 - 13:50 AMT
Ջեյսոն Բասմաջյանը նշանակվել է իտալական Cerruti 1881 ընկերության կրեատիվ տնօրեն

Հայտնի դիզայներ Ջեյսոն Բասմաջյանը նշանակվել է իտալական Cerruti 1881 ընկերության կրեատիվ տնօրեն: Ինչպես գրում է The Telegraph-ը, մինչ այդ Բասմաջյանը մի քանի անգամ եղել է տղամարդկանց հագուստի Gieves & Hawkes ընկերության կրեատիվ տնօրեն: Gieves & Hawkes-ը պատկանում է չինական Trinity ընկերությունների խմբին:

Բասմաջյանը 1990-ականներին համագործակցել է Giorgio Armani-ի հետ, իսկ հետո տեղափոխվել է Calvin Klein, որտեղ ղեկավարել է կրեատիվ թիմն ու հետևել է արտադրության որակին:

1999-ին նա դարձավ «պրետ ա պորտե» գծի տնօրեն Donna Karan-ում, իսկ մի քանի տարի անց դարձավ ST Dupont-ի կրեատիվ տնօրեն և հետևում էր առօրյա հագուստի արտադրությանը: 2007-ին Բասմաջյանը սկսեց համագործակցել Brioni նորաձևության տան հետ, իսկ 2012-ին` միացավ Trinity-ին:

Cerruti 1881-ը Cerruti նորաձևության տան բրենդերից մեկն է, որը հիմնել է իտալացի Նինո Չերուտտին: Ընկերությունը պատկանում է չինական Chinois Trinity ընկերությանը և մասնագիտանում է հագուստի արտադրության ոլորտում, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, թողարկում է նաև աքսեսուարներ և օծանելիք:

Photo: Gieves & Hawkes