17  Մամուլի ասուլիս նվիրված ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությանը ՓՄՁ-ներին ներդրումների ներգրավման հարցում

ՎԶԵԲ-ը ՀՀ համար կարող է 1-3% տնտեսական աճ կանխատեսել

ՎԶԵԲ-ը ՀՀ համար կարող է 1-3% տնտեսական աճ կանխատեսել

PanARMENIAN.Net - Թեև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2015-ի կեսերին նույն տարվա համար կանխատեսել էր -1.5% տնտեսական աճ, սակայն պատրաստվում է վերանայել կանխատեսումը և կրկին հետազոտել մակրոտնտեսական ցուցանիշները։

Հայաստանում բանկի գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը հոկտեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է, որ ամենայն հավանականությամբ Հայաստանի համար կկանխատեսվի 1-3% տնտեսական աճ։

2015-ի համար Կառավարությունը նախանշել է 4.2% տնտեսական աճ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսին վերահաստատել է իշխանությունների մտադրությունը՝ ապահովել 4.1% տնտեսական աճի ցուցանիշը: Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ-ն բոլոր ոլորտներում ունի աճ, միակ անկումը ապրանքաշրջանառության մեջ է, որը կապված է ՌԴ-ի տնտեսության անկման հետ:

«Տարածաշրջանային ճգնաժամերն ազդում են նաև Հայաստանի վրա. պակասել են տրանսֆերտները, ինչը ազդում է մարդկանց գնողունակության վրա։ Կային փոխարժեքի ճնշումներ, որից հետո սկսվեց իրականացվել բավական խիստ դրամավարկային քաղաքականություն։ Այս ամենը ազդեց երկրում իրականացվող ներդրումների վրա, ինչը կարտացոլվի տարեվերջյան ցուցանիշներում», - ասել է նա՝ նշելով, թե հենց սա էր պատճառը, որ ՎԶԵԲ-ն ամենից բացասական կանխատեսումն էր արել Հայաստանի համար, բայց հուլիսին ստացված ցուցանիշները ավելի լավն են եղել, քան ակնկալում էին։

«Տնտեսության ակտիվության ցուցանիշները 4.2%-ով ավելացան, դա եղավ 2015-ի գյուղատնտեսության ծավալի մեծացման, ինչպես նաև գործարկված մի նոր պղնձի հանքի հաշվին», - նկատել է Դևիսը, գրում է Tert.am-ը:

Խոսելով Եվրասիական տնտեսական միության հետ գործակցության շրջանակում Հայաստանի նոր հնարավորությունների մասին՝ ՎԶԵԲ ներկայացուցիչը նշել է, որ ԵՏՄ-ն ՀՀ-ի համար նոր հնարավորություններ է բացել, բայց կարևոր է, թե որքան արագ կլուծվեն տարանցիկ ապրանքաշրջանառության հարցերը։

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի տնտեսական աճի հեռանկարը և 2015-ի համար կանխատեսում է 0% աճ՝ ապրիլին 1% կանխատեսված անկման փոխարեն, իսկ 2016-ի համար կանխատեսում է 1% աճ՝ նախորդ 0%-ի փոխարեն: Կանխատեսման բարելավումը ԱՄՀ-ն պայմանավորում է նրանով, որ առաջին կիսամյակում Ռուսաստանում, որից Հայաստանի տնտեսությունը մեծ կախում ունի, տնտեսական աճի ցուցանիշներն սպասվածից քիչ վատթար են եղել:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակված կանխատեսումների համաձայն՝ Հայաստանը 2015-ը կփակի ընդամենը 0.9% տնտեսական աճով, իսկ ԵՏՄ-ն ՝ 2.4% անկումով:

2015-ի հունվարի հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.2%-ով գերազանցել է 2014-ի ցուցանիշը նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ ցուցանիշը օգոստոսի 20-ին հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

2015-ի հուլիսին հունիսի համեմատ նույն ցուցանիշը աճել է 9.2%-ով, իսկ 2014-ի նույն ամսվա՝ հուլիսի համեմատ՝4%-ով:

2014-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.9%:

Ըստ պետբյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015-ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---