ԱՄՆ և ՌԴ դեսպաններին կանչել են Թուրքիայի ԱԳՆ սիրիացի քրդերին զենքի առաքման հարցով

ԱՄՆ և ՌԴ դեսպաններին կանչել են Թուրքիայի ԱԳՆ սիրիացի քրդերին զենքի առաքման հարցով

PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին և ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովին կանչել են Թուրքիայի ԱԳՆ կապված այն ռազմական օգնության հետ, որն, ինչպես կարծում է Անկարան, այդ երկրները տրամադրում են սիրիացի քրդերին, հայտնել է ՌԻԱ Նովոստին Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի վրա հղումով:

«Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ և ՌԴ դեսպաններին կանչել են Թուրքիայի ԱԳՆ և զգուշացրել, որ անթույլատրելի է աջակցությունը Քրդական ժողովրդավարական միությանը»,-ասել է գործակալության զրուցակիցը, հայտնում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ապահովում է զենքով քրդերին Իրաքի կառավարության միջոցով: Լավրովը հավելել էր, որ «ՌԴ-ն պատասխանում է զենքի վերաբերյալ քրդերի հարցմանը Իրաքի կառավարության թույլտվությամբ, վերջինիս հետ համաձայնեցմամբ»: Բաղդադում բացված տեղեկատվական կենտրոնը ներառում է Սիրիայի, Իրաքի, Իրանի և ՌԴ ներկայացուցիչներին: Քրդական ինքնավարությունը ևս ներկայացված է, հավելել էր նա:

Վերջերս Բաղդադում բացվեց ԻՊ դեմ պայքարի համակարգման կենտրոնը: Այն կարևոր նշանակություն ունի, քանի որ, ըստ Լավրովի, «բոլոր մասնակիցները կամ զորակազմեր ունեն այդ տարածքում, կամ հետախուզական տվյալներ, որոնք կարող են շատ օգտակար լինել ԻՊ դեմ պայքարում»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական ընդդիմությունն ու քրդերը դաշինք են կնքել` «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարելու համար: Դաշինքը ստացել է «Սիրիայի ժողովրդակաան ուժեր» անվանումը: Դաշինքի կազմում միավորվել են Քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), քրիստոնյա ասորիների ուժերը, ինչպես նաև Սիրիական արաբական կոալիցիան, որի կազմի մեջ են մտնում ԱՄՆ կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմության միավորված ստորաբաժանումները:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: ԻՊ-ն «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---