Վրաստանում հայալեզու 131 ուսհաստատություն կա. Դպրոցներում սովորում է մոտ 14.000 աշակերտ

Վրաստանում հայալեզու 131 ուսհաստատություն կա. Դպրոցներում սովորում է մոտ 14.000 աշակերտ

PanARMENIAN.Net - Վրաստանի տարածքում գործում է հայալեզու 131 ուսումնական հաստատություն` դպրոցներ և բաժիններ: Այս մասին տեղի կրթության և գիտության նախարարությանը հղումով տեղեկացնում է Վրաստանի հայ համայնքը:

2015-ի մայիսի 20-ի դրությամբ Վրաստանում գործում է 310 ոչ վրացալեզու դպրոց` ներառյալ բաժինները: Հայկական դպրոցները և բաժինները ընդամենը 131 են: Վրաստանի հայալեզու դպրոցներում սովորող աշակերտների քանակը կազմում է 13.912 աշակերտ:

Ինչ վերաբերում է ադրբեջանական դպրոցներին, դրանք 120 են: Աշակերտների քանակը` 25.609: Գործում է 61 ռուսալեզու դպրոց, աշակերտների ընդհանուր քանակը` 13.835:

Հայալեզու դպրոցներում վրաց լեզուն դասավանդում է ընդամենը 431 ուսուցիչ, իսկ Մայրենի լեզուն` հայերենը՝ 837 ուսուցիչ:

2011-ի տվյալներով Վրաստանում գործում էր 138 հայկական դպրոց, սակայն այդ թիվը տարեցտարի կրճատվում է:

Թբիլիսիի Մետրոմշենի բնակավայրում հայ-վրացական դպրոց կբացվի՝ նախատեսված 1000 աշակերտի համար: Այս մասին 2015-ի օգոստոսին հայտնել է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը։

«Թիվ 103 հանրային դպրոցն ամենախոշոր նախագծերից է, ավելին՝ վերջին 20-30 տարվա ընթացքում նման մեծության դպրոց չի կառուցվել»,- ասել է երկրի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն՝ տեղում ծանոթանալով շինարարական աշխատանքների ընթացքին։

Նախագծի արժեքը մոտ 5.5 մլն լարի է։ Շինաշխատանքները սկսվել են 2015-ին և կավարտվեն 2016-ին: Նախարարի խոսքով՝ նախագիծը կարևոր է, քանի որ «խառը տիպի դպրոց է», լինելով վրացական դպրոց՝ այն ունենալու է մեծ հայկական բաժին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---