ԵՏՄ-ԵՄ տնտեսական գործակցության նախագիծը ներկայացվել է ԵՀ ղեկավարին

ԵՏՄ-ԵՄ տնտեսական գործակցության նախագիծը ներկայացվել է ԵՀ ղեկավարին

PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրներն ի դեմս կազմակերպության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին են փոխանցել տնտեսական գործակցության մասին համաձայնագրի նախագիծը: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Ալեքսեյ Մեշկովը:

«Դա ԵՏՄ երկրների որոշումն էր,-ասել է դիվանագետը,-երկու օր առաջ այն փոխանցվել է Յունկերին դիվանագիտական խորհրդականի միջոցով»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Մեշկովը, ԵՄ և ԵՏՄ միջև տնտեսական գործակցության զարգացման վերաբերյալ փաստաթուղթն առնչվում է երկու միավորումների ինտեգրման հարցերին: Այդ առաջարկները հաստատվել են ԵՏՄ երկրների կառավարությունների նախագահների սեպտեմբերի 8-ի նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերի 13-ին Բրյուսելում ԵՄ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Եվդոչենկոն և Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և ՌԴ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները հանդիպել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խորհրդական Ռիչարդ Շոստակի հետ, հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԵՏՄ-ում Բելառուսի նախագահության անունից Եվդոչենկովը ԵՀ ներկայացուցչին է փոխանցել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի նամակը` հասցեագրված ԵՀ նախագահ Յունկերին, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միություն և Եվրամիություն` համագործակցության ուրվագիծը» հուշագիրը, որը սեպտեմբերին 8-ին հավանություն է ստացել Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից:

Կողմերը նաև քննարկել են ԵՏՀ և ԵՀ միջև գործակցության կազմակերպման հնարավոր տարբերակները:

Դեռ 2015-ի հունիսին ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարեց, որ Եվրամիությունը ԵՏՄ երկրների ավանդական և ամենամեծ գործընկերն է: Նա ԵՄ-ին անվանեց «ԵՏՄ հետ առևտրում հսկիչ փաթեթ ունեցող»: Ուստի, նրա խոսքերով, նույնիսկ այս իրողություններում Միությունը հնարավոր չի համարում հրաժարվել այդ երկարաժամկետ հարաբերություններից:

Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել էր, որ Եվրոպայի շահերից է բխում ԵՄ և ԵՏՄ մերձեցման գործընթացի վերսկսումը:

«Ժամանակն է վերագործարկել նոր բանակցային ձևաչափը Եվրամիության և ԵՏՄ միջև, որը երկար ժամանակ արգելափակված էր, միաժամանակ բանակցելով Եվրոպայի և Ամերիկայի հետ ազատ առևտրի վերաբերյալ»,-ասել է Ֆրատինին:

Ըստ նրա, չի կարելի ժխտել ԵՏՄ և եվրոպական ընդհանուր շուկայի միջև առկա տնտեսական փոխադարձ կախվածությունը: Նա հավելել է, որ ինտեգրման գործընթացներն ու այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին է, օրինակ, «Մետաքսե ճանապարահը», պետք է լրացնեն իրար:

«Ես այստեղ հակասություն չեմ տեսնում: Անկեղծ ասած, եվրոպական ինտեգրումը, իսկ ես եվրոպամետ եմ տրամադրված, պետք է զարգանա, բայց ոչ մեկուսանալով: Եվրոպայի համար շահավետ չէ մեկուսացնել եվրոպական ձևաչափը մնացած աշխարհից: Մեր շահերից է բխում, որ փոխլրացում լինի, ոչ թե տարանջատում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---