Թուրքիան զրկվեց ամերիկյան Patriot-ներից. Հերթը հոլանդական և գերմանական համակարգերինն է

Թուրքիան զրկվեց ամերիկյան Patriot-ներից. Հերթը հոլանդական և գերմանական համակարգերինն է

PanARMENIAN.Net - Ամերիկյան Patriotզենիթային համակարգերը դուրս են բերվել Թուրքիայի տարածքից: Այդ մասին հայտնել է թուրքական Anadolu գործակալությունը թուրքական պաշտպանության նախարարությունում աղբյուրների վրա հղումով: Զենիթային համակարգերը տեղափոխվել են Իսկենդերուն նավահանգիստ, որտեղից արդեն Ocean Globe նավով կհասնեն ԱՄՆ:

Ինչպես գրում է Defense News-ը, համակարգերը տարհանելու մասին որոշումը կայացվել է հոկտեմբերի 8-ին: Անկարան կտրուկ դեմ էր: «Մենք չենք կարծում, որ այժմ պատեհ ժամանակն էր հանելու համար այդ համակարգերը: Սիրիայի հետ մեր սահմանը բարդ վիճակում է»,-մեջբերում է պարբերականը բարձրաստիճան թուրք դիվանագետին:

2015-ի ավարտին սպառվում էր համակարգերի Թուրքիայիում մնալու մանդատը, և ենթադրություններ էին արվում, որ դրանք դուրս կբերվեն երկրի տարածքից: Թուրքիայի պաշտոնյաները պնդում էին, որ ժամկետը երկարացվի:

Սակայն Սիրիայում ՌԴ ՌՏՈւ կողմից օդային գործողության մեկնարկից հետո, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ Դաշինքը կարող է քննարկել Թուրքիայից զենիթահրթիռային համակարգերի դուրս բերման նպատակահարմարության հարցը:

2015-ի ամռանը Գերմանիան և Նիդերլանդները, որոնց Patriot համակարգերը նույնպես տեղակայված են Թուրքիայում, հայտարարեցին, որ դուրս են բերելու դրանք 2016-ի ամռանը, հայտնում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ում այս հանգամանքը բացատրում են նրանով, որ Սիրիայից քիմզենքի տարհանումից հետո դրա անհրաժեշտությունն այլևս չկա: Իսկ իսկական պատճառը տևական գործողություններ վարելու գերմանական և հոլանդական զորակազմերի անունակ լինելն է. երկու երկրներում ամերիկյան ՀՕՊ համակարգերը սպասարկող մասնագետների քանակը խիստ սահմանափակ է:

2012 թվականի նոյեմբերին Անկարան դիմել էր դաշինքին՝ խնդրելով պաշտպանել իր տարածքն այն բանից հետո, երբ Ակչաքալե քաղաքում պայթած արկը 5 մարդու կյանք խլեց: ՆԱՏՕ-ի խորհուրդը բավարարեց Թուրքիայի խնդրանքը դեկտեմբերի սկզբին: Մարտական հերթապահությունը սկսվեց փետրվարին:

Ընդհանուր առմամբ Թուրքիայում տեղակայվել էր Patriot վեց համակարգ՝ երկուական ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Նիդերլանդներից: Համակարգերը տեղակայված են Սիրիայի հետ սահմանին, ինչպես նաև Ադանայում գտնվող ամերիկա-թուրքական «Ինջիրլիկ» ռազմակայանում: 2013-ի նոյեմբերի 13-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրները եկան այն եզրակացության, որ իրավիճակը սիրիա-թուրքական սահմանին անկայուն է մնում և երկարացրեցին ժամկետը ևս մեկ տարով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---