Համաշխարհային հարստության կեսը պատկանում է մոլորակի բնակչության 1%-ին

Համաշխարհային հարստության կեսը պատկանում է մոլորակի բնակչության 1%-ին

PanARMENIAN.Net - Ըստ շվեյցարական Credit Suisse բանկի Հետազոտությունների կենտրոնի 2015-ի զեկույցի, համաշխարհային հարստության 50%-ը պատկանում է բնակչության 1%-ին: Այդ մասին գրում է The Guardian-ը:

Ըստ Credit Suisse-ի, համախառն համաշխարհային հարստությունը 2008-2010 թթ. նվազել է $12,4 տրիլիոնով ` կազմելով $250 տրլն: Սակայն դա հիմնականում կապված է ամերիկյան արժույթի ամրապնդման հետ, որի շրջանակում կատարվել է հետազոտությունը: Ընդ որում զեկույցում ներկայացված են 2015-ի հունիսի տվյալները և հաշվի առնված չէ անկումը Չինաստանի ֆոնդային բորսայում: Ըստ բանկի կանխատեսման, 10 տարուց համաշխարհային կարողությունը կհասնի $345 տրլն:

Ինչպես ասվում է զեկույցում, աշխարհի բնակչության հարուստ կեսը համալրելու համար բավարար է ունենալ $3.210: Ում ունեցվածքը գերազանցում է $68.800, մոլորակի ամենահարուստ 10%-ի թվում են: Ամենահարուստների կարողությունը ավելի է $759.900-ից:

Մոլորակում մոտ 3,4 մլրդ մարդ կամ բնակչության 70% ունի $10.000 քիչ կարողություն: Եվս 1 միլիարդն ունի $10-100.000: 383 մլն մարդու ունեցվածքը գերազանցում է այդ գումարը` այդ թվում են նաև 34 մլն դոլարային միլիոնատերերը: Գրեթե 124.000 մարդ $50 ավելի գումար ունի, իսկ 45.000` $100-ից ավելի ունի:

Միջին դասի մարդիկ նվազել են, այն դեպքում, երբ շատ հարուստ մարդկանց քանակն ավելացել է: Ըստ զեկույցի, միջին դասը ավելացել է Չինաստանում, որտեղ այն հասնում է մոտ 109 միլիոնի, ինչը գերազանցել է ԱՄՆ 92 միլիոնի ցուցանիշը: Այժմ միջին դասը կազմում է մոլորակի բնակչության 1 տոկոսը:

Ինչպես նշել է բանկի ներկայացուցիչ Թիջանս Թիամը, միջին դասի կարողությունը ավելի դանդաղ է աճում, քան բարձր խավի հարստությունը: Դա հակասում է մինչ 2008-10 թթ. ճգնաժամը առկա միտումին, երբ միջին դասը կայուն էր մնում տևական ժամանակ:

Զեկույցը դիտարկել է մարդու եկամուտը որպես ակտիվների հանրագումար, ներառյալ անշարժ գույքն ու ներդրումները ֆոնդային բորսայում: Ընդ որում մարդկանց պարտքերը հաշվի չեն առնվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---