6 նոյեմբերի 2006 - 18:06 AMT
Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ մի շարք երկկողմանի փաստաթղթեր են ստորագրվել
Այսօր Աստանայում Ղազախստանի եւ Հայաստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Ռոբերտ Քոչարյանի երկկողմանի բանակցությունների հիման վրա մի շարք երկկողմանի փաստաթղթեր են ստորագրվել: Մասնավորապես քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր, Կրկնակի հարկադրման խուսափման վերաբերյալ կոնվենցիա, միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության վերբերյալ միջկառավարական համաձայնագիր, ներդրումների փոխադարձ պաշտպանության վերաբերյալ միջակառավարական համաձայնագիր, մշակույթի բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, հայտնում է Kazakhstan Today-ը: