Վերջին 25 տարվա լավագույն ֆիլմերի և սերիալների վարկանիշում ամենից շատը Նոլանի գործերն են

Վերջին 25 տարվա լավագույն ֆիլմերի և սերիալների վարկանիշում ամենից շատը Նոլանի գործերն են

PanARMENIAN.Net - Կինոյի մասին համացանցում տվյալների խոշորագույն IMDb շտեմարանն իր 25-ամյակի կապակցությամբ կազմել է վերջին 25 տարվա լավագույն ֆիլմերի և սերիալների վարկանիշը` ըստ հանդիսատեսի կարծիքի: Ֆիլմերի ցանկում ամենից շատը Քրիսթոֆեր Նոլանի աշխատանքներն են: Լավագույնների ցանկում են նրա «Ինտերսթելերը», «Սկիզբը», «Բեթմեն. Սկիզբը», «Մութ ասպետը» և «Հիշիր» ֆիլմերը: Նրան հաջորդում են Քվենթին Տարանտինոն` «Ազատագրված Ջանգոն», «Անփառունակ սրիկաները» և «Կատաղած շները» ֆիլմերով, և Մարտին Սկորսեզեն` «Ուրացողները», «Փառավոր տղաները» և «Գայլն Ուոլ սթրիթից» ֆիլմերով:

Երկուական ֆիլմերով են ներկայացված Դևիդ Ֆինչերը` «Յոթը» և «Մարտական ակումբ», և Սթիվեն Սփիլբերգը` «Փրկել շարքային Ռայանին» և «Շինդլերի ցուցակը» ֆիլմերով: Դերասաններից ֆիլմերի ամենամեծ քանակը Լեոնարդո Դիկապրիոյինն է: Նա նկարահանվել է 25-ից 4 ֆիլմում:

Սերիալների ցանկում միավորված են խաղարկային և անիմացիոն աշխատանքները, ինչպես նաև անիմեն: Ընդգրկված է 5 անիմացիոն աշխատանք` «Ավատար. Լեգենդ Աանգի մասին», «Ռիկը և Մորտին», «Գրավիտի Ֆոլզը», «Բեթմենը», «Թինթինի արկածները» և 4 անիմե` «Պողպատե ալքիմիկոսը», «Մահվան տետրը», «Բիբոփ կովբոյը», «Վիշապի մարգարիտը»:

Լավագույն սերիալների թվում են` «Իսկական դետեկտիվը», «Գահերի խաղը», «Գաղտնի նյութերը», «Շերլոկը», «Գաղտնալսումը», «Սոպրանոների կլանը», «Ընկերները», «Դոկտոր Հաուսը» և «Թվին Փիքսը»:

Internet Movie Database (IMDb) –աշխարհի խոշորագույն տվյալների բազան է և վեբ կայքը կինեմատոգրաֆի մասին: Այստեղ հավաքված են ավելի քան 2 մլն 436 հազար կինոֆիլմերի, հեռուստասերիալների և նրանց առանձին սերիաների մասին տեղեկություններ` 2013-ի հունվարի տվյալներով, ինչպես նաև տվյալներ կինոյի հետ կապ ունեցող 5 մլն անձի մասին` դերասանների, ռեժիսորների, սցենարիստների և այլն:

1998 թ. IMDbտվյալների բազան պատկանում է «Amazon.com» ընկերությանը: IMDb գրեթե ամբողջ տեղեկատվությունը բաց է բոլորի համար, IMDb.com կայքը գործում է ազատ ծրագրային ապահովման հիման վրա` (Apache, Perl և այլ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---