Հայփոստի ու Կոնվերս բանկի ShopInAmerica 7+7 ակցիան. 7% CashBack՝ գնումների, 7% զեղչ՝ առաքման համար

Հայփոստի ու Կոնվերս բանկի ShopInAmerica 7+7 ակցիան. 7% CashBack՝ գնումների, 7% զեղչ՝ առաքման համար

PanARMENIAN.Net - Հայփոստը և Կոնվերս բանկը մեկնարկել են ShopInAmerica 7+7 համատեղ ակցիան: Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Կոնվերս Բանկի բոլոր քարտապանները, ովքեր գնումներ կկատարեն ԱՄՆ-ի առցանց խանութներից և ապրանքները կառաքեն ShopInAmericaկայքի միջոցով, կստանան 7% CashBack Բանկից գնումների դիմաց և 7% զեղչ՝ ԱՄՆ-ից Հայաստան առաքման համար:

ShopInAmerica-ն նոր հարթակ է, որը Հայաստանի բնակիչներին հնարավորություն է տալիս ստանալ փոստային հասցե Ամերիկայում: Սա ԱՄՆ-ից ապրանքներ ձեռք բերելու, ինչպես նաև դրանք անմիջապես ՀՀ քաղաքներ և գյուղեր առաքելու ամենաարագ և մատչելի տարբերակն է:

CashBack ծրագրի շրջանակում հաճախորդն ապրանքների դիմաց գումարը վճարում է ամբողջությամբ, իսկ հաջորդ ամսվա առաջին կեսին 7%-ը ստանում է հետ քարտին (առավելագույնը՝ 20.000 դրամ):

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---