Մոցարտի նամակն աճուրդում վաճառվել է $217.000

Մոցարտի նամակն աճուրդում վաճառվել է $217.000

PanARMENIAN.Net - Բոստոնի RR Auction աճուրդի տան սակարկությունների արդյունքում անհայտ գնորդը $217.000-ով ձեռք է բերել ավստրիացի մեծ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի նամակը, հայտնում է Associated Press-ը:

1-էջանոց նամակը Մոցարտը գրել է 1786 թ. ավստրիացի բուսաբան և մոտ ընկեր Նիկոլաուս Ժակենին, որտեղ կոմպոզիտորը խնդրում է 3 պարտիտուր վերադարձնել իրեն:

Նամակի բարձր գինը մասնագետները բացատրում են այն հանգամանքով, որ հետաքրքրությունը հանճարեղ կոմպոզիտորի հանդեպ չի մարում: Մոցարտի ֆենոմենալ երաժշտական ունակություններն ի հայտ եկան արդեն 4 տարեկանում: Իր կարճ կյանքի ընթացքում` նա ընդամենը 35 տարի ապրեց, կոմպոզիտորը գրել է ավելի քան 600 ստեղծագործություն, որոնցից շատերը ճանաչվել են սիմֆոնիկ, համերգային, կամերային, օպերային և երգչախմբային երաժշտության գլուխգործոցներ: Մինչ օրս Մոցարտը մնում է աշխարահի ամենաճանաչված և սիրված կոմպոզիտորներից մեկը:

 Ուշագրավ
Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
---