2015-ի առաջին եռամսյակում ավտոմեքենաների ներկրումը ՀՀ կրճատվել է 55%-ով![]() 16 հոկտեմբերի 2015 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Ավտոմեքենաների ներկրումը Հայաստան 2015-ш առաջին եռամսյակում կրկնակի կրճատվել է։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում երկրի Մաքսային ծառայության կայքը։ Գերատեսչության տվյալների համաձայն, այդ ընթացքում Հայաստան է ներկրվել 10.800 ավտոմեքենա, ինչը 55 տոկոսով պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (24.000)։ Ներկրված ավտոմեքենաների մաքսային արժեքը կրճատվել է 58 տոկոսով` կազմելով 62.6 մլն դոլար։ Միաժամանակ, նախորդ տարի հակառակ դինամիկա էր դիտվում, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը։ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը ստացել է ավտոմեքենաների ներկրման արտոնյալ ժամանակահատված։ Մինչև 2020 թվականը ավտոմեքենաները Հայաստան կներկրվեն երրորդ երկրներից 10-տոկոսանոց հին սակագներով։ Մինչև 2014 թվականի հոկտեմբերի 10-ը ներկրված և մաքսազերծված ավտոմեքենաներն ազատ տեղաշարժվել են ԵՏՄ տարածքով, իսկ դրանից հետո ԵՏՄ երկրներ մտնելիս ավտոմեքենաների համար պահանջվում է վճարել մաքսատուրքի տարբերությունը Հայաստանին և ԵՏՄ-ին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, 2014 թվականին Հայաստան է ներկրվել 3894 ավտոմեքենա, արտահանվել 123 ավտոմեքենա։ Մարդատար ներկրված ավտոմեքենաների միջին պայմանագրային գինը կազմել է 71.5 հազար դոլար, արտահանվածներինը` 44.9 հազար դոլար։ Ինչպես գրում է ԵՏՀ–ն, Հայաստանի համար բնորոշ են գնային բարձր կարգի մարդատար ավտոմեքենաների ներկրումն ու արտահանումը։ Հայաստան ավտոմեքենաներ ներկրող հիմնական երկրներն են` Գերմանիա, Ճապոնիա, Ռուսաստան, ԱՄՆ։ «Հայաստանի համար բնորոշ է նաև ստվերային ներկրման խնդիրը։ Այսպես, ԶԼՄ–ների ոչ պաշտոնական տեղեկությամբ, դեպի երկիր ավտոմեքենաների ամենամյա իրական ներկրումը կազմում է 10-11 հազար մեքենա»,– ասվում է ԵՏՀ կայքում։ ![]() ![]() Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել «Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել համապատասխան հոդվածը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |