ՈւԵՖԱ-ն կոնկրետ մեկնաբանություն չունի Հայաստան-Ալբանիա խաղի վերաբերյալ![]() 16 հոկտեմբերի 2015 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն սկսում է հանդիպումների հետաքննություն, եթե որևէ արտասովոր բան է բացահայտվում: Այս մասին PanARMENIAN.Net ի՝ Հայաստան-Ալբանիա խաղի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու լուրերի մասին մեկնաբանության խնդրանքին ի պատասխան հայտնեցին ՈւԵՖԱ-ի լրատվական բաժնից: Հոկտեմբերի 13-ին սերբական Kurir.rs պարբերականը գրել էր, որ ՈւԵՖԱ-ն պատրաստվում է հետաքննել Հայաստան-Ալբանիա (0-3) հանդիպումից հետո տարածված լուրերը, թե ալբանացիները 500․000-ական եվրո են վճարել հայ 4 ֆուտբոլիստի խաղը հանձնելու և իրենց երկրի հավաքականին հաղթանակ ապահովելու համար։ «Մենք վերահսկում ենք ՈւԵՖԱ-ի հանդիպումները և մեզ անդամակցող 54 ասոցիացիայի լավագույն երկու լիգաները (մոտավորապես 32.000 խաղ մեկ խաղաշրջանում): Հետաքննություն սկսվում է, եթե որևէ արտասովոր բան է բացահայտվում: Կոնկրետ հադիպումների վերաբերյալ մեկնաբանություն չկա», - հայտնեցին ՈւԵՖԱ-ից: Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացած Ալբանիայի դեմ խաղի առաջին երկու գոլը գրանցվել էին Կամո Հովհաննիսյանի ու Ռոբերտ Արզումանյանի ինքնագոլերից հետո։Տ եղեկությունը, թե ալբանական կողմը գնել է հայ ֆուտբոլիստներին, խաղից հետո սկսեցին տարածել ալբանական ու սերբական ԶԼՄ-ները։ Հայաստան-Սերբիա հանդիպումը Եվրո-2016-ի որակավորման փուլի I խմբի վերջին խաղն էր: Հայաստանի հավաքականի դեմ հաղթանակից հետո Ալբանիայի հավաքականը վաստակեց 14 միավոր և, շրջանցելով Դանիային, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելով: ![]() ![]() Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։ Նախագիծը նաև կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |