ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Հայագրոֆորում» համաժողովի գլխավոր գործընկերն է16 հոկտեմբերի 2015 - 14:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սկսած 2011 թվականից ամեն տարի հոկտեմբերի 3-րդ կիրակի օրը նշում է Գյուղատնտեսության աշխատողի օրը, որի շրջանակներում Երևանում կազմակերպում է «Հայագրոֆորում» համաժողովը և «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Հայագրոֆորումի» գլխավոր գործընկերն է: Համաժողովի նպատակն է քննարկել գյուղատնտեսության, ագրովերամշակման և արտաքին առևտրի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, բացահայտել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, ուսումնասիրել ներդրումային հնարավորությունները, նպաստել գյուղատնտեսության զարգացման միջազգային առաջադեմ փորձի ներդրմանը և ֆերմերային տնտեսությունների զարգացմանը: Միջոցառումներին մասնակցում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, արտադրողներ, հյուրեր: Տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է: Ոլորտն առանձնահատուկ ուշադրություն է պահանջում պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից: Անհնար է գերագնահատել առկա խնդիրների դեմ պայքարում գյուղացուն աջակցելու կարևորությունը: «Երկիրը կերակրողը գյուղացին է: Նա, սակայն, անզոր է լուծելու իր առջև ծառացած խնդիրները, որոնք թույլ չեն տալիս հասնել ակնկալվող արդյունքին: Հողագործը պետք է զգա մեր աջակցությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս ոլորտին աջակցելու պատասխանատվություն է ստանձնել տարիներ առաջ: Մասնավորապես՝ բերքը բնության անկանխատեսելի ներգործությունից պաշտպանվելուն և նվազագույնի հասցնելուն էր ուղղված հակակարկտային կայանների տեղադրումը: Ողջունում ենք կարևոր այս համաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հայագրոֆորում»-ի կազմակերպման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է շուրջ 10 միլիոն դրամ: Գյուղատնտեսությունը մշտապես եղել է ընկերության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ 2009-2012 թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջոցներով Արմավիրի մարզում տեղադրվել է հակակարկտային 23 կայան: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Տասմագամբետով. ՀՀ-ն ՀԱՊԿ-ի իրավահավասար գործընկերն է` պատրաստ ենք երկխոսության Նա հավելել է, որ կազմակերպությունը պատրաստ է Երևանի հետ երկխոսության Փաշինյան. Թուրքիայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատվում Նա նշել է, որ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են Վարչապետ․ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ հետագա գոյության և պետականության համար Նա նշել է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ, երբ սպառիչ պատասխաններ սատնա իր հնչեցրած հարցերին Փաշինյան. Եթե տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորություն, պահը բաց չենք թողնի Այդ առումով, նա կարևորել է Վրաստան–ԵՄ և Թուրքիա–ԵՄ հարաբերությունները |