Եվրասիական ինտեգրման հավանության ամենացածր մակարդակը Հայաստանում է գրանցվել

Եվրասիական ինտեգրման հավանության ամենացածր մակարդակը Հայաստանում է գրանցվել

PanARMENIAN.Net - ԵՏՄ անդամ պետությունների թվում Եվրասիական ինտեգրման հավանության ամենացածր մակարդակը Հայաստանում է գրանցվել:

Ըստ Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրման հետազոտությունների կենտրոնի «Ինտեգրման բարոմետր» նախագծի ամենամյա հետազոտության արդյունքների, 2015 թ. հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների միայն 56% է հավանություն տալիս երկրի անդամությանը ԵՏՄ-ին, ինչը 8 տոկոսային կետով պակաս է, քան 2014-ին: Հայաստանում նաև արձանագրվել է ԵՏՄ-ին երկրի անդամության հանդեպ անտարբեր կամ բացասաբար վերաբերվող քաղաքացիների թվի աճ:

2015թ. հարցման շրջանակում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի բնակչությանը հարց է տրվել ԵՏՄ շրջանակներում որոշ միասնական ինստիտուտների` միասնական արժույթի, ընդհանուր օրենքների, ընդհանուր բանակի և կառավարման ընդհանուր մարմնի ստեղծման հանդեպ վերաբերմունքի մասին: Վերլուծությունը ցույց է տալիս, որ երկրներում չկա միասնական կարծիք այս հարցերի շուրջ: Որպես բացառություն կարելի է նշել Հայաստանը, որի քաղաքացիների 55% հանդես է եկել միասնական արժույթի օգտին: Մեկ այլ բացառություն է ընդհանուր բանակի հանդեպ վերաբերմունքը Բելառուսում և ՌԴ-ում, որտեղ բնակչության մեծ մասը դեմ է արտահայտվել` 57% և 53% համապատասխանաբար:

Հետաքրքրությունը եվրասիական ինտեգրման հանդեպ նվազել է նաև Բելառուսում` հարցվածների 60%-ը կողմ է ԵՏՄ-ին անդամությանը: Նախորդ տարի կողմ էր 68%-ը:

Ղազախստանում, ՌԴ-ում և Ղրղզստանում հավանության մակարդակը բնակչության 78-86% սահմանում է: Մասնավորապես, ՌԴ-ում և Ղազախստանում` 78% և 80% համապատասխանաբար: Ղրղզստանում գրանցվել է հասարակական աջակցության ամենաբարձր մակարդակը` 86%:

ԵՏՄ-ին չանդամակոցղ երկրների թվում անդամակցության հեռանկարների առավել դրական ընկալում է գրանցվել Տաջիկստանում` 72%: Սա հուշում է, որ Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ ԵՏՄ ինտեգրացիոն փոխգործակցության զարգացումն առաջնային է ու պահանջված: 2014-ին Ուզբեկստանի բնակչության 68% էր ցանկանում տեսնել իր երկիրը Մաքսային միության կազմում:

Մոլդովայում 2015-ին նկատվել է ԵՏՄ-ին անդամակցությանը կողմ քաղաքացիների որոշ աճ` 53%, 2014-ի 49% դիմաց, ինչպես նաև մի փոքր կրճատվել է այն մարդկանց թիվը, ովքեր օգուտ չեն տեսնում դրանում կամ անտարբեր են այս հարցում:

Ուկրաինայում ԵՏՄ-ին անդամակցության հեռանկարին կողմ անձանց թիվը կրճատվել է մինչև 19%, 2014-ին` 31% դիմաց, դեմ է` 60%-ը: Վրաստանում կողմնակիցների թիվը մեկ տարում նվազել է մինչև 41%, 2014-ին` 52%-ի դիմաց: 2015-ին հարցմանը մասնակցել է ավելի քան 11 հազար քաղաքացի ԱՊՀ 9 երկրներում` Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Մոլդովայում, ՌԴ-ում, Տաջիկստանում և Ուկրաինայում:

Եվրասիական զարգացման բանկի «Ինտեգրման բարոմետրը» Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրման հետազոտությունների կենտրոնի երկարաժամկետ կիրառական հետազոտական նախագիծն է: Նախագծի շրջանակում ամեն տարի հարցում է անցկացվում ԱՊՀ 12 երկրների բնակիչների շրջանում` նպատակ ունենալով ուսումնասիրել հասարակական կարծիքը եվրասիական ինտեգրման տնտեսական, քաղաքական և սոցիոմշակութային ասպեկտների վերաբերյալ: Հետազոտության մեջ հատուկ տեղ է գրավում ԱՊՀ անդամ երկրների պետությունների վերաբերմունքի ուսումնասիրությունը ՄՄ և ԵՏՄ գործունեությանը: Հարցման արդյունքների հիման վրա հաշվարկվում են նաև ԱՊՀ երկների ինտեգրման ձգողականության վարկանիշերը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---