Պաշտոնապես հրապարկվել է Սահմանադրության նոր նախագիծը![]() 16 հոկտեմբերի 2015 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահամանդրական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, հոկտեմբերի 16-ին Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակել է հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Նախագիծը նաև հրապարակվել էՀՀ պաշտոնական տեղեկագրի հոկտեմբերի 13-ի հատուկ թողարկման մեջ, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հոկտեմբերի 16-ի համարում, ինչպես նաև ԿԸՀ պաշտոնական կայքէջում, գրում է Panorama.am-ը: «Հանրաքվեի մասին» օրենքն (7-րդ հոդվածի 8-րդ կետ) սահմանում է, որ համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու նպատակով հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է «ՀՀ պ աշտոնական տեղեկագրում», պետական մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներով՝ ի լուր բոլորի, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ: Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»: Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման: ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |