7 նոյեմբերի 2006 - 17:17 AMT
ԵԽԽՎ-ն կքննարկի Հարավային Կովկասի Կայունության պակտի նախագիծը
Հարավային Կովկասի կայունության պակտի նախագիծը կքննարկվի նոյեմբրի 17-ին Սան-Մարինոյում` Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի անդամների հանդիպման ժամանակ: Կոնֆերանսին կմասնակցի ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Տվյալ հանդիպմանը քննարկման կհանվի Հարավային Կովկասի Կայունության պակտի նախագիծը: Տվյալ հարցով ելույթ կունենա Քաղաքական հարցերով կոմիտեի զեկուցող Ադրիան Սեւերինը (Ռումինիա): Հիշեցնենք, որ օրինագիծը ընդունվել է Քաղաքական հարցերով կոմիտեի կողմից 2006 թվականի հոկտեմբերի 5-ին, հայտնում է «Թրենդը»: