ԱՄՆ-ն մտահոգված է Իրանում բալիստիկ հրթիռի փորձարկմամբ

ԱՄՆ-ն մտահոգված է Իրանում բալիստիկ հրթիռի փորձարկմամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն դատապարտել է Իրանին բալիստիկ հրթիռի փորձարկման համար` համարելով դա ՄԱԿ պատժամիջոցների խախտում և միջազգային պարտավորությունների չկատարում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իրանի իշխանությունները հոկտեմբերի 10-ին հայտարարեցին բարձր ճշգրտության բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին, որի հեռահարությունը հասնում է 1,7 հազար կմ:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը հայտարարել է, որ իր երկիրը «խորապես մտահոգված է» բալիստիկ հրթիռի գործարկմամբ: Ըստ փորձագետների, դա հազիվ թե բացասական ազդեցություն ունենան ամերիկա-իրանական միջուկային գործարքի վրա:

Այնուամենայնիվ, ըստ BBC-ի թղթակից Ջոնաթան Մարկուսի, այդ պատմությունը վկայում է, որ երկու երկրների հարաբերությունները բավականին սառն են:

Ինչպես պնդում են ամերիկացիները, այդ փորձարկումը խախտում է ՄԱԿ ԱԽ 2010-ի բանաձևը, որն արգելում է այդ դասի հրթիռների փորձարկումը:

Գործարքը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) միջև կնքվեց 2015-ի հուլիսին: Իրանի խորհրդարանը հավանություն տվեց դրան հոկտեմբերի 13-ին: Անցած ամիս ԱՄՆ հանրապետականները չկարողացան արգելափակել համաձայնագիրը Կոնգրեսում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---