ՀՀ-ում 74.200 գործազուրկ կա, որոնցից 52.400-ը՝ կանայք. 8 ամսում աշխատանք է գտել ավելի քան 6.000 մարդ

ՀՀ-ում  74.200  գործազուրկ կա, որոնցից  52.400-ը՝ կանայք. 8 ամսում աշխատանք է գտել ավելի քան 6.000 մարդ

PanARMENIAN.Net - Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2015-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 86.900 մարդ (որոնցից 58.900-ը կանայք են, 21.4000՝ երիտասարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85.5%-ը կամ 74.200 մարդ:

Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.6%-ը կամ 52.400 մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.5%-ը կամ 18.200 մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք՝ 3.3% կամ 2.500 մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 51.1% (37.900 մարդ), որից 15.600-ը կամ 41.0%-ը կազմում են երիտասարդները, գրում է Panorama.am-ը:

2015-ի հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք էր փնտրում 85.500 ՀՀ քաղաքացի, որոնցից 58.100-ը կանայք են, 20.900-ը` երիտասարդ: Գործազուրկների թիվը կազմում է աշխատանք փնտրողների 87%-ը կամ 74.400: Գործազուրկ կանանց թիվը կազմում էր գործազուրկների 70,4%-ը կամ 52.400 մարդ:

Գործազուրկների թիվը 2015-ի հունիսի 1-ի դրությամբ 74.311 էր: Մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թիվը կազմում էր 76.400 մարդ:

2015-ի հունվար-օգոստոս ամիսներին աշխատանքի է տեղավորվել 6.368 աշխատանք փնտրող, որից 4108-ը` կին, 5389-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 13.5%-ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 19.3%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 6.2%-ը, ընդհանուր միջնակարգ, հատուկ ընդհանուր կրթություն ունեցողները, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 61.0%-ը:

Մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները (տարբեր), մանկավարժները (տարբեր), բուժքույրերը, տեխնիկները (տարբեր), ֆինանսիստները, տնտեսագետները, իրավագետները և այլ բանվորական մասնագիտացում ունեցողները:

Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24.5%, 30-44 տարեկանները` 39.7%, 45-54 տարեկանները` 20.8%, 55-ից բարձր տարիքի անձինք` 15.0%:

Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվականակը կազմում է 64.6 հազ. անձ կամ 87.0%-ը:

Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները (մարզերում), ճարտարագետները, հաշվապահները, դասավանդողները, դաստիարակները, մենեջերները, գործակալները (տարբեր), միջին մասնագիտական՝ բուժքույրերը, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, սարքավորումների և համակարգչային օպերատորները և նախնական՝ ավտովերանորոգողները, էլեկտրիկները, որմնադիրները, կարողները, վարորդները, կոշկագործները, կռունկավարները, փականագործները, խառատները, ատաղձագործները, եռակցողները և բանվորական այլ մասնագիտություններ ունեցողները:

Հայաստանում գործազուրկների թիվը 2014-ին աճել է 17,9%-ով ` 55.900-ից հասնելով 65.900 մարդու: 2014-ին աշխատանքի է տեղավորվել 11.495 մարդ, որոնցից 7.093-ը կանայք են:

Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը 2014-ին կազմել է 1.375.400 մարդ, որոնցից 1.133.700-ը զբաղվածներ և 241.7 հազարը՝ գործազուրկներ։ Իսկ աշխատանքային ռեսուրսները կազմել են 2.179.600 մարդ (անկումը մեկ տարում` 0,4%)։ Տտնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը կազմել է 804.200 մարդ 2013-ի 800.700-ի դիմաց։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---