Հայաստանը պետք է մասնակցի Լիբանանի խաղաղապահ գործողություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի մասնակցությունը Լիբանանի խաղաղապահ գործողություններին լրիվ բնական կլիներ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է արեւելագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքերով, դա կբարձրացնի երկրի հեղինակությունը, Լիբանանի հայ համայնքը իրեն ավելի պաշտպանված կզգա, եւ վերջապես, դա Հայաստանին քաղաքական դիվիդենտներ կբերեր Արեւմուտքի կողմից:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ՄԱԿ ԱԽ-ի ոչ մի բանաձեւ չի իրականացվել եւ 1701 բանաձեւին նույն ճակատագիրն է սպասվում: «Դրա իրագործումը պարզաեպս անիրական է: Այնտեղ ասվում է, որ լիբանանյան բանակը պետք է զինաթափ անի «Հեզբոլահին»: Բանը նրանում է, որ լիբանանյան բանակ գոյություն չունի, այն շատ փոքր է եւ վատ է զինված: Պարզապես գրոհայինները կմտնեն լիբանանյան բանակ, եւ դրանով ամեն բան կավարտվի: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա այսօր Մերձավոր Արեւելքի առաջատարը դառնալու հնարավորություն ունի: Ռեջեփ Էրդողանի իսլամական կուսակցության` իշխանության գլուխ գալուց հետո իսլամական աշխարհը Թուրքիային սկսեց որպես յուրային ընդունել: Խաղաղապահների մասնակցությունը ցույց կտա, որ Թուրքիան իրոք տարածաշրջանի առաջատարն է, քանի որ դա կլինի միակ մահմեդական երկիրը, որը կոնտինգենտ է ուղարկել Լիբանան: Իսկ հայ համայնքի դիրքորոշումն այդ հարցում ճիշտ է, նա չի կարող ազդել իրադարձությունների ընթացքի վրա, բայց նա պարտավոր է իր տեսակետը հայտնել: Ինչ նա եւ անում է»,- ընդգծել է Մանուկյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---