Սահակաշվիլիի կուսակցությունն ավելի մեծ աջակցություն ունի երկրում, քան «Վրացական երազանքը»

Սահակաշվիլիի կուսակցությունն ավելի մեծ աջակցություն ունի երկրում, քան «Վրացական երազանքը»

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը խորհրդարանական ընտրությունների դեպքում կաջակցեր Վրաստանի բնակչության 13%-ը, իսկ իշխող «Վրացական երազանքին»` 11%:

Այդ են վկայում ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցման արդյունքները: Ինչպես հայտնում է «Սպուտնիկ-Վրաստանը», հարցումները վկայում են, որ իշխող կոալիցիայի վարկանիշը կիսով չափ նվազել է` ապրիլին նրա օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 24%-ը, իսկ «Միասնական ազգային շարժման» օգտին` 16%-ը:

«Վրաստանի հայրենասերների դաշինքը» և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի այժմ ընդդիմադիր «Մեր Վրաստանը` ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կիսել են երրորդ տեղը` նրանց օգտին կքվեարկեր հարցման մասնակիցների 4%-ը: Չորրորդ տեղում է Լեյբորիստական կուսակցությունը 3%-ով: Հարցման մասնակիցների ևս 3%-ը այլ քաղաքական միավորումներ է նշել, իսկ 14%-ը հայտարարել է, որ ընտրություններում չէր սատարի կուսակցություններից և ոչ մեկին: Ըստ հարցման արդյունքների, մասնակիցների 49%-ը պատրաստ է մասնակցել ընտրություններին, 51%-ը` մտադիր չէ: Ընտրությունների մասնակցելու պատրաստ մասնակիցների 15% իր ձայնը կտար «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը, իսկ 14%-ը` «Վրացական երազանքին»:

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կայանալու են 2016-ի աշնանը: Իշխող «Վրացական երազանքը» իշխանության է եկել 2012-ին` հաղթելով Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը: 2013-ին «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթեց նաև նախագահական ընտրություններում: 2014-ի նոյեմբերին երկրում քաղաքական ճգնաժամ առաջացավ. վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնանկ արեց ՊՆ ղեկավար, «Մեր Վրաստանը` ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիային: Ի պատասխան կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից և հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին, արդյունքում «Վրացական երազանքը» խորհրդարանում մեծամասնությունը կորցնելու սպառնալիքի առջև հայտնվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---