ԵՏՄ փորձագետներն արդեն մշակում են փոխադարձ առևտրում ազգային արժույթների անցնելու մեխանիզմները

ԵՏՄ փորձագետներն արդեն մշակում են փոխադարձ առևտրում ազգային արժույթների անցնելու մեխանիզմները

PanARMENIAN.Net - ԵՏՄ փորձագետներն արդեն սկսել են աշխատել անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրում ազգային արժույթների անցնելու մեխանիզմների վրա: Այդ մասին հայտնել է Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի վարչության նախագահ Մաքսատ Մուխանովը:

«Այժմ ԵՏՄ շրջանակում ընդունված է փաստաթղթերի մեծ փաթեթ, մեծ աշխատանք է կատարվել միասնական շուկաների ստեղծման ուղղությամբ: Այդ փաստաթղթերի շրջանակում առկա է նաև անցումն առևտրում ազգային արժույթների, ուստի նախաձեռնվեց ինտեգրված արժութային շուկաների ստեղծման ուղղությամբ աշխատանքը: Համապատասխան աշխատանք է տարվում ապրանքների փոխանակման առավել հարմար պայմանների, ԵՏՄ երկրների միջև ավելի հարմար վճարումների համար պայմանների ստեղծման ուղղությամբ»,-ասել է նա:

Մինչև 20205-2030 թթ. Փոխադարձ առևտրում ազգային արժույթով հաշվարկների անցնելու մասին առաջարկն ընդգրկված է ԵՏՄ տարածքում վճարային համակարգերի զարգացման հայեցակարգի նախագծում, հայտնում է Kursiv.kz-ն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ավելի վաղ «Եվրասիական տնտեսական հեռանկար» IV միջազգային համաժողովում հայտարարեց, որ ԵՏՄ-ում մտադիր չեն բարձրացնել միասնական արժույթի անցնելու հարցը:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ միասնական արժույթի անցնելու հարց օրակարգում չկա: «Այդ հարցը, եթե արծարծվի էլ, ապա միայն այն բանից հետո, երբ կավարտվի այն մեծ ծրագիրը, որն այժմ նախանշված է պայմանագրում: Կարծում եմ, որ 2025-ից շուտ այդ հարցը չի քննարկվի: Թեև այն ամենն, ինչ կապված է ազգային արժույթների արժեզրկման հետ, պահանջում է, առնվազն, արժութային քաղաքականության համաձայնեցման քննարկում: Այս առումով դա նշանակում է ավելի սերտ աշխատանք ԿԲ-ների, ֆինանսների, տնտեսական զարգացման նախարարությունների մակարդակով: Եվ այդպիսի աշխատանք սկսվել է, հուսով եմ, որ այստեղ փոխգործակցության ամրապնդումը ֆինանսական իշխանությունների միջև պետք է առավել բարենպաստ մթնոլորտ ստեղծի, նույնիսկ բարդ տնտեսական իրավիճակներում»,-հավելել է նա:

«Դա նշանակում է, որ ֆինանսական մոնետար մարմինները այսպես թե այնպես պետք է իրազեկեն միմյանց իրենց երկրների արժութային շուկաներում առկա իրավիճակի մասին, ոչ միայն տեղեկացնեն, այլ նաև աշխատեն համատեղ ջանքերով նվազեցնել այն ռիսկերը, որոնք կան, կամ համատեղ գործողություններ ձեռնարկեն»,-պարզաբանել է Խրիստենկոն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---