«Վիմպելկոմ» ընկերությունը «ԱրմենՏելի» բաժնետոսմերի 10 տոկոսի գնման վերաբերյալ առաջարկ դեռ չի ստացել

PanARMENIAN.Net - Ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունը Հայաստանի կառավարությունից դեռեւս չի ստացել «ԱրմենՏել» ընկերության բաժնետոսմերի 10 տոկոսանոց պետական փաթեթի գնման վերաբերյալ առաջարկություն: «Մենք կառավարությունից ԱրմենՏելի բաժնետոսմերի գնման վերաբերյալ պաշտոնական առաջարկ չենք ստացել, սակայն եթե նրանք դիմեն, մենք պատրաստ ենք քննարկել այդ հնարավորությունը»,- ասել է «Վիմպելկոմի» մամլո ծառայության ներակայցուցիչ Եկատերինա Օսադչայան` ավելացնելով, որ «Վիմպելկոմն» ինքը եւս չի դիմել Հայաստանի կառավարությանը ԱրմենՏելի բաժնետոսմերի վաճառքի առաջարկությամբ, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր լրագորղներին, որ Հայաստանի կառավարությունը «Վիմպելկոմին» կվաճառի ԱրմենՏելի բաժնետոսմերի 10 տոկոսը` մենաշնորհից հրաժարվելու պայմանով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---