9 նոյեմբերի 2006 - 13:37 AMT
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդունեց Մեծ Բրիտանիայի պատվիրակությանը
Նոյեմբերի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի գլխավորած պատվիրակությանը, PanARMENIAN.Net-ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում էին Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպանները, ովքեր Երեւանում են գտնվում ՀՀ ԱԳՆ եւ «Ուիլթոն Պարկ» կազմակերպության համատեղ կազմակերպած խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին համաժողովի կազմակերպման եւ քննարկումների բարձր մակարդակի ու արդյունավետության կապակցությամբ` նշելով, որ նման միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում Հարավային Կովկասում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, վրաց-ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: