9 նոյեմբերի 2006 - 17:45 AMT
Թուրքիայի հարցով Եվրահանձնաժողովի զեկույցում արտացոլված չեն հայկական խնդիրները
Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի հարցով իր հերթական զեկույցը «Ընդլայնման ռազմավարությունը եւ հիմնական մարտահրավերները 2006-2007 թթ.», որում, ընհանուր առմամբ, հայկական հարցերը արտացոլում չեն գտել: Ի տարբերություն այլ զեկուցումների, որոնցում Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է որպես «ողբերգական իրադարձություն», ներկայիս զեկուցման մեջ այդ հասկացությունները արտացոլված չեն: Թուրքիայում խոսքի ազատության կապակցությամբ, զեկույցում խոսվում է Թուրքիայի ՔՕ 301 հոդվածի մասին, սակայն դրանում ոչինչ ասված չէ 305-րդ հոդվածի մասին, որը պատասխանատվություն է նախատեսում Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Զեկույցում նաեւ չի քննադատվում Հայոց ցեղասպանության մերժմանն ուղղված Թուրքիայի կամպանիան, իսկ Հայաստանի անօրինական շրջափակումը նկարագրվում է սովորական հասկացությամբ` «փակ սահման»: Փաստաթղթում նշվում է, որ չնայած Թուրքիան «շարունակել է բարեփոխումները 2006 թվականին, նվազել են տեմպերը»: Եվրահանձնաժողովը որոշել է, որ «մինչեւ Եվրոպական խորհրդի նիստը դեկտեմբերին նա համապատասխան որոշում կընդունի այն հարցով, թե Թուրքիան կատարել է իր պարտավորությունները, թե ոչ»:

Անդրադառնալով զեկույցի հարցին, Եվրոպայի Հայկական ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանը հայտարարել է, որ «Եվրահանձնաժողովի զեկույցը, որում մասնավորապես արտահայտված չէ Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակման քննադատությունը, կբերի այդ եվրոպական ինստիտուտի նկատմամբ վստահության կորստի», հայտնում է Եվրոպայի Հայկական ֆեդերացիան: