9 նոյեմբերի 2006 - 18:33 AMT
Սանկտ-Պետերբուրգում կանցնի ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի նիստը
Նոյեմբերի 15-17 Սանկտ-Պետերբուրգում նախատեսված է ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) հերթական նիստը: ԱՊՀ ՄԽՎ կայքի համաձայն, նիստին ծրագրվում է քննարկել ԱՊՀ կատարելագործման եւ բարեփոխման հարցեր, ԱՊՀ գոյացման 15-ամյակը, համագործակցության հեռանկարներն ու արդյունքները: Ծրագրվում է մի շարք փաստաթղթեր ընդունել, մասնավորապես, անվտանգության հետ կապված ութ օրենք, միգրացիայի հարցերով առաջարկներ, մի շարք խոշոր իրավական փաստաթղթեր, այդ թվում բնապահպանական, ջրային, կրթական կանոնադրությունները:

Վեհաժողովի շրջանակներում սպասվում է նաեւ «Կովկասյան քառյակի»` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարների նիստի անցկացում: Այդ միջոցառմանը Պետդումայի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ մեկ տեղ սպասվում է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Օսադովի, վրաց խոսնակ Նինո Բուրջանաձեի եւ հայկական խորհրդարանի ղեկավար Տիգրան Թորոսյանի մասնակցությունը, հայտնում է «Թրենդը»: