Նոր նամականիշ` նվիրված Լազարյան ճեմարանի 200-ամյակին23 հոկտեմբերի 2015 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի շրջանակում, Հանրապետության նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: Մարումն իրականացրել են ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, հայտնում է «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունը: Նամականիշի տեխնիկական տվյալներն են. անվանումը` Լազարյան ճեմարանի 200-ամյակը, թողարկման օրը` 23 հոկտեմբերի 2015 թ., դիզայնը` Վահագն Մկրտչյանի: Տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպարանում 60 000 տպաքանակով: Նամականիշի չափսերն են` 40,0 x 24,0 մմ Նամականիշի վրա պատկերված է Լազարյան ճեմարանի շենքը, ինչպես նաև Լազարյանների զինանշանը և ՄՄՀՊԻ լոգոտիպը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |