ԼՂՀ ՊՆ. Հրադադարի խախտումներն աճել են, այդ թվում հրետանային զինատեսակներից

ԼՂՀ ՊՆ. Հրադադարի խախտումներն աճել են, այդ թվում հրետանային զինատեսակներից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, որոնց ընթացքում կիրառվել են հրետանային զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք (3 արկ), 60 (39 արկ) և 82 (68 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ) և ՀԱՆ-17 (17արկ) տիպի նռնականետեր: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, վերոնշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 90 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի ռեժիմը խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` մոտ 70 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 1000 կրակոց:

Հոկտեմբերի 19-ին և 20-ին շփման գծում նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում, սակայն ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շարունակել են կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք (7 արկ), 82 մմ-ոց ականանետ (2 արկ), ՀԱՆ-17 (3 արկ) ու ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետեր:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---