Վենետիկի հանձնաժողովը հաստատել է ՀՀ Սահմանադրության նախագծի մասին եզրակացությունը

Վենետիկի հանձնաժողովը հաստատել է ՀՀ Սահմանադրության նախագծի մասին եզրակացությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստում հաստատվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7 և 10 գլուխների վերաբերյալ նախնական եզրակացությունը, 8, 9 և 11-16 գլուխների վերաբերյալ երկրորդ նախնական եզրակացությունը, որոնք պատրաստվել էին հանձնաժողովի անդամներ Ս. Բարտոլեի, Ա. Էնդինշի, Ք. Գրաբենվարտերի, Տ. Խաբրիևայի, Ե. Տանչևի և Կ. Տուորիի նկատառումների հիման վրա:

Նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով ՀՀ սահմանադրական բարեփոխումներին՝ Վենետիկի հանձնաժողովի անդամներ Խաբրիևան, Տանչևը, Բարտոլեն և Էնդինչը բարձր են գնահատել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ բնութագրելով այն ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթուղթ: Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում, որին մասնակցել են 60 երկրի ներկայացուցիչներ, միաձայն հաստատվել են փորձագետների խմբի կողմից ներկայացրած եզրակացությունները:

Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին հրապարակել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ երկրորդ միջանկյալ կարծիքը: 16 էջից բաղկացած փաստաթղթում Հանձնաժողովի փորձագետները շարադրել են իրենց փորձաքննության արդյունքները սահմանադրական փոփոխությունների նախագծի 8, 9, 11 և 16-րդ գլուխների վերաբերյալ: «Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը բարձրորակ է և աջակցության ու ողջույնի է արժանի: Վենետիկի հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության ու բեղմնավոր փոխանակման մթնոլորտը նախկինի պես շարունակվել է և հնարավորություն է ընձեռել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին՝ մշակել մի տեքստ, որն այժմ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին», - նշվում է Հանձնաժողովի հրապարակված փաստաթղթում:

Հուլիսի 31-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր նախնական դիտարկումներըՀայաստանում սահմանադրության փոփոխություններինախագծի վերաբերյալ: Հանձնաժողովն իր 29 էջանոց նախնական գնահատականում առաջարկում է հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու մասին սահմանափակումները: Բացի այդ, առաջարկվում է չեղարկել ամենաշատ ձայները ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Խոսքը Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածի մասին է:

Սահմանադրական հանրաքվեն ՀՀ-ում կանցնի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---