Bloomberg. Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ աճը չի մտահոգում Լեռնային Ղարաբաղին

Bloomberg. Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ աճը չի մտահոգում Լեռնային Ղարաբաղին

PanARMENIAN.Net - Bloomberg-ն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շրջանում աճող լարվածությանը: Պարբերականը նշում է, որ նավթագազային նախագծերի մեկնարկից հետո Ադրբեջանը մոտ 50 մլրդ դոլար է վաստակել և ավելացրել է ռազմական բյուջեն ավելի քան 30 անգամ: Դա, սակայն, չի մտահոգում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին: Նա նշում է, որ նոր պատերազմի դեպքում հարվածի տակ առաջինը կհայտնվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որն անցնում է հակամարտության գոտուց ընդամենը 50 կմ հեռավորության վրա, և որով օրական մոտ 1,2 մլն բարել նավթ է տեղափոխվում: «Դա շատ լուրջ ֆինանսական ռեսուրս է Ադրբեջանի համար, և մենք պետք է զրկենք նրան այդ միջոցներից, հայտարարել է Լևոն Մնացականյանը սեպտեմբերի 30-ին Ստեփանակերտում տված հարցազրույցում: «Եթե 20 տարի առաջ մենք իմանայինք, թե ինչ իրավիճակ կստեղծվի այսօր, երբեք չէինք ստորագրի հրադադարի մասին համաձայնագիրը»,-ասել է նա:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն, իր հերթին, համեմատել է զենքի առաքումներն Ադրբեջանին «Իսլամական պետությանը» զենքով մատակարարելու հետ: Սակայն, ինչպես հայտարարել է Սահակյանը, հայերը միևնույն է չեն ցանկանում, որ լարվածության աճը հանգեցնի պատերազմի և անում են ամեն հնարավորը պաշտպանելու համար պետությունը:

Վլադիմիր Պուտինը, որը 2008 թ. Վրաստանում ցույց տվեց, որ Ռուսաստանը մտադիր է պահպանել հսկողությունը տարածաշրջանում, հեռվից հետևում է իրավիճակին, գրում է պարբերականը: Երկրում է գտնվում միակ ռուսական ռազմակայանը տարածաշրջանում , սակայն Ռուսաստանը զենք է վաճառում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին:

Ստատուս կվոյի պահպանումը հայերի օգտին է: «Ժամանակը աշխատում է մեր օգտին: Որքան շատ է ժամանակ անցնում, այնքան շատ են աճում մեր հաջողությունները պետականաշինության գործում և մոտենում է անկախության ճանաչումը»,-մեջբերում է պարբերականը ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հայտարարությունը:

Մինչդեռ Jane’s Intelligence Review-ն նշում է, որ ծանր սպառազինության կիրառման դեպքերի աճը հակամարտության գոտում հանգեցրել է ամենամեծ կորուստներին 1994 թվականից ի վեր: Ադրբեջանը փորձում է վերանայել պատերազմի արդյունքները, սակայն հակամարտության ընթացքը մնում է քաղաքական հունում, նշում է պարբերականը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---