Associated Press-ը երբեք չի գրել Հայոց ցեղասպանության մասին չակերտներում14 նոյեմբերի 2006 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թեման բոլորովին էլ արգելված չէ ամերիկյան մամուլում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Associated Press-ի խմբագիրներից մեկը, AP-ն միշտ ջանում է իրերն կոչել իրենց անուններով: «Մենք միշտ գրել ենք, որ Հայոց ցեղասպանությունը եղել է, սակայն ԱՄՆ վարչակազմը չի ճանաչում դա, ասելով լոկ «Առաջին աշխարհամարտի ժամանակների ողբերգական իրադարձությունների մասին»: Ինչ վերաբերում է AP-ին, ապա մենք երբեք այդ տերմինը չակերտներով չենք գրել»,-ընդգծել է նա: Ամերիկացի քաղաքական գործիչների մեծամասնության կարծիքով, «այդ տերմինի օգտագործման հետ կապված բարդությունները սերտորեն կապված են ամերիկա-թուրքական հարաբերությունների հետ: Մեծամասնությունը առաջնային է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, եւ հենց դրանում է նրանց լռության պատճառն այս հարցում: Դեմոկրատները նույնպես Հայոց ցեղասպանության մասին օրենք չեն ընդունի»,-ընդգծել է ընտրական տեխնոլոգիաների գծով քաղաքական խորհրդատուներից մեկը` հավելելով, որ «ԱՄՆ-ի համար Հայոց ցեղասպանությունը եղել է շատ վաղուց եւ այլ մոլորակում, իսկ դա հետաքրքիր չէ շարքային ամերիկացու համար: Նրան առավելապես հատաքրքրում է աբորտների թույլտվության հարցը եւ իրաքյան պատերազմը: Հենց այդ հաջորդականությամբ»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |