Բաքուն կրկին հայտարարել է՝ ԵՏՄ-ին անդամակցությունը հնարավոր է26 հոկտեմբերի 2015 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հնարավոր է համարում անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), սակայն նախապես պետք է վերլուծել անդամակցության բոլոր առավելություններն ու թերությունները: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության փոխնախարար Սևինջ Հասանովան: «Մենք հնարավոր ենք համարում մասնակցությունն այն միություններին, որոնք շահավետ են Ադրբեջանի համար: Դրա համար պետք է վերլուծել նման կազմակերպություններին անդամակցելու բոլոր առավելություններն ու թերությունները, հարկավոր է հանգամանալից քննել մասնակցության նպատակահարմարությունը»,-հայտարարել է փոխնախարարը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ նման հայտարարություն էր արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳՎ հոբելյանական նստաշրջանի ընթացքում: «Ադրբեջանը չի բացառում ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը»,-ասել էր նա: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին հայտնել էր, որ Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանը և Մոնղոլիան քննարկում են ԵՏՄ հետ համագործակցության հնարավորությունը, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել առևտրային համաձայնագիր կնքել միության հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքել է 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Միությանն անդամակցում են նաև ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ մոտ 40 երկիր ու միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հարցում: Ավելի ուշ, Ղազախստանի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում Նոր Զելանդիայի, Լատինական Ամերիկայի երկրների հետ: Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ «Հայաստանը, որպես ԵՏՄ լիիրավ անդամ, մասնակցում է միության բոլոր գործընթացներին», մեկնաբանելով հայկական կողմի մասնակցությունը ԵՏՄ-ում նոր անդամ ներգրավելու բանակցություններին: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Գերմանիայի կառավարությունն արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ին Վարկի մարման ժամկետը նախատեսվում է մինչև 2030 թվականը Ստոլտենբերգ. ՆԱՏՕ–ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը Նա նաև ասել է, որ Հայստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո Զախարովա․ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին «Նկատեք, որ այս հայտարարությունը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ»,–ասել է նա Աբրահամյան. Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում Նա նշել է, որ իշխանությունները, երբ տեսնում են կա հանրային ճնշում, հանրային անհամաձայնություն, առաջ են բերում շանտաժի էլեմենտը |