9 ամսում արտակարգ դեպքերի թիվն աճել է մոտ 2.800-ով26 հոկտեմբերի 2015 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2015-ի 9 ամսվա ընթացքում գրանցվել է 12. 358 արտակարգ դեպք-պատահար, որից 8.590-ը տեխնածին, 317-ը՝ տարերային, 3451-ը՝ սոցիալ-կենսաբանական, որոնցից զոհվել են 453 մարդ, տուժել՝ 7043-ը: Այս մասին հոկտեմբերի 26-ին կրագրողներին հայտնել է ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: «2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտակարգ դեպքերի թիվն աճել է 2.833-ով, ինչն աննախադեպ է վերջին տարիներին իրականացվող դիտարկումների համաձայն»,- ասե; է Խանգելդյանը՝ նշելով, որ այդ աճը պայմանավորված է բուսածածկ տարածքներում հրդեհների թվաքանակի կտրուկ աճով, գրում է Tert.am-ը: 9 ամսվա ընթացքում գրանցվել է 5.986 հրդեհի բռնկման դեպք, ինչը 2.693-ով ավելի է 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Որոշակի աճ է գրանցվել ճանապարհատրանսպորտային պատահարների թվում. գրանցվել է 2.488 ՃՏՊ, ինչը 8,7%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: ՃՏՊ-երից գրանցվել է 249 զոհ, ինչը 29%-ով ավելի է ցուցանիշից: Թունավորումների դեպքերի թիվը նվազել է 92-ով: 2014-ին հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 12.076 դեպք, որի հետևանքով տուժել է 9.525 մարդ (591-ը զոհվել է, 8 934-ը` վիրավորվել), ժամանակավորապես տարհանվել է 701 մարդ: Գրանցվել է տարերային աղետների 499 դեպք, այդ թվում կարկուտի՝ 44, սողանքի՝ 7, մերկասառույցի՝ 96, անտառային հրդեհի՝ 17, գետերի վարարման՝ 7, փլվածքի՝ 11, քարաթափման՝ 48, երկրաշարժի՝ 78 դեպք: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |