Վանի ու Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավաքածուն՝ մեկ պատկերագրքում [ֆոտոռեպորտաժ]26 հոկտեմբերի 2015 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Երևանում օրերս բացված Yerevan Show 2015 ոսկերչական ցուցահանդեսում այլ նմուշների կողքին ներկայացված է նաև ռուս հայտնի ազգագրագետ Ալեքսանդր Միլերի՝ 1916-ին Վասպուրականից բերված հավաքածուից երկու նմուշ՝ գոտի և գլխազարդ: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ցուցահանդեսի անցկացման վայրում կայացել է նաև«Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» խորագրով պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը: Դրանում, ներկայացված է Միլերի հավաքագրած՝ Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավաքածուն, որը Ռուսաստանի ազգագրության թանգարանում կայացած «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցադրության մի մասն է: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով, փորձելու են նաև ռուսական թանգարանում գտնվող Վասպուրականից բերված ամբողջական հավաքածուի ցուցահանդես կազմակերպել, գրում է Panorama.am-ը: Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանի խոսքով, կատալոգի էջերում ներառված ցուցանմուշները պատմում են հայ մշակույթի եզակի ցուցանմուշների մասին, որոնք 1916-ին տարվել են Պետերբուրգի ազգագրության թանգարան և այս տարիներին պահվել այնտեղ:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |