Gallup. Ամենաանվտանգ երկրների ցանկում ՀՀ-ն 9-րդն է26 հոկտեմբերի 2015 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ըստ Gallup Միջազգային հետազոտական կենտրոնի տվյալների, Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում 9-րդն է, գրում է The Independent-ը: Հարցման մասնակիցները պետք է պատասխանեին հետևյալ հարցին. «Ձեզ անվտա՞նգ եք զգում, գիշերը զբոսնելիս քաղաքում կամ այն բնակավայրում, որտեղ ապրում եք»: Ըստ պատասխանների, առանձնացվել են գիշերային զբոսանքների համար ամենաանվտանգ և ամենավտանգավոր երկրները: Հայաստանին վերաբերող մասով այս հարցին դրական պատասխան է տվել հարցման մասնակիցների 82%-ը: Ամենաանվտանգ երկրների եռյակում են Սինգապուրը, Հոնկոնգը և Նորվեգիան: Հայաստանից առաջ են անցել Իսպանիան, Ռուանդան, Ինդոնեզիան, Սլովենիան և Տաջիկստանը: Տասնյակը եզրափակում է Ավստրիան: Ամենավտանգավորն են Վենեսուելան, Գաբոնն ու Կոնգոն: Հարցմանը մասնակցել է 142.000 մարդ 141 երկրից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը նաև ընդգրկվել է մերձավոր արտասահմանի ռուսաստանցիների համար ամենանախընտրելի երկրների ցանկում: Ցանկը կազմվել է հյուրանոցների համարների ամրագրման 2015 թ. տվյալների հիման վրա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |