23 նոյեմբերի 2002 - 18:47 AMT
ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՊԻԿԵՏԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ
Նոյեմբերի 22-ին Հանուն Ղարաբաղի ազատագրման շարժման մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ պիկետի են ենթարկել Բաքվում ԱՄՆ դեսպանատունը: Գործողության մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին ԱՄՆ հրավիրելու դեմ: Պիկետի մասնակիցներն այդ այցը գնահատել են որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ»: Պիկետի բանաձեւում կար ԱՄՆ իշխանություններին ուղղված կոչ` «դադարեցնել աջակցությունը հայ ահաբեկիչներին եւ Ղուկասյանին վտարել ԱՄՆ-ից»: