ԱԳՆ խոսնակ. Եգիպտոսում ձերբակալված ԻՊ ահաբեկիչների մեջ ՀՀ քաղաքացի չկա

ԱԳՆ խոսնակ. Եգիպտոսում ձերբակալված ԻՊ ահաբեկիչների  մեջ ՀՀ քաղաքացի չկա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին ՌԻԱ Նովոստին տեղեկություն է հրապարակել, որ Եգիպտոսի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի անդամների, որոնք պատրաստվում էին ահաբեկչություն կազմակերպել Եգիպտոսի զբոսաշրջային գոտիներում:

Կայքը գրել էր նաև, որ ձերբակալված ահաբեկիչների մեջ Հայաստանի քաղաքացիներ կան:

Կահիրեում ՀՀ դեսպանության հարցմանը ի պատասխան՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ մայրաքաղաքում ձերբակալված ահաբեկիչների մեջ ՀՀ քաղաքացի չկա, հոկտեմբերի 28-ին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Իրաքի և Սիրիայի տարածքի մի մասը զավթած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---