Ուորլիք. ՀՀ և Ադրբեջանի նախագահները ցանկանում են հանդիպել մինչև 2015-ի ավարտը

Ուորլիք. ՀՀ և Ադրբեջանի նախագահները ցանկանում են հանդիպել մինչև   2015-ի ավարտը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել մինչև տարեվերջ։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին Բաքվում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումից հետո։

Ամերիկացի դիվանագետի խոսքով, ներկայումս հստակեցվում են նախագահների հնարավոր հանդիպման մանրամասները։

«Նախագահները պետք է ուղիներ փնտրեն հակամարտության համակողմանի կարգավորման համար, միևնույն ժամանակ քննարկեն շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները։ Այսօր իրավիճակը արմատապես տարբերվում է այն իրավիճակից, որը կար երկու տարի առաջ։ Առաջին անգամ մենք ականատեսը եղանք շփման գծում ծանր հրետանու կիրառման, ինչի արդյունքում քաղաքացիական անձինք զոհվեցին։ Լարվածությունն օր-օրի աճում է։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որպեսզի նախագահները հանդիպման ժամանակ քննարկեն լարվածության աճը», - ասել է Ուորլիքը, ադրբեջանական APA-ին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Երևանում և Բաքվում ունեցած հանդիպումներն ամփոփելով, համանախագահը պատմել է, որ այդ բանակցությունների ընթացքում միջնորդները նախագահներին կոչ են արել իրենց ժողովուրդներին ոչ թե պատերազմի, այլ խաղաղության նախապատրաստել։

«Ես հասկանում եմ Ադրբեջանի և Հայաստանի անհանգստությունը ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ, որովհետև ավելի քան քսան տարի է այդ հակամարտությունը չի կարգավորվում», - ասել է Ուորլիքը։

Միջնորդները Ադրբեջան են մեկնել դեկտեմբերի 27-ին՝ Ստեփանակերտից։ ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկման ավարտի պահին գրանցվել էգնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից:

Հրադադարի խախտման դեպքից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույն օրըտարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված դիտարկման ժամանակ հայկական կողմն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ավելի ուշ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի այս հայտարարությունը հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է և իրականությանը չի համատասխանում:

«Շփման գիծն անցնելիս շարունակվող կրակոցները ԵԱՀԿ դիտորդներին ստիպեցին պատսպարվել. սա անընդունելի է» ,- գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում: Ուորլիքի գրառմանը արձագանքել է ԼՂՀ վարչապետի մամուլիս խոսնակ Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանական կողմն է կրակել միջնորդների ուղղությամբ, և սա առաջին դեպքը չէ: Հուսով եմ՝ միջնորդները չեն խուսափի ճշմարտությունը ասելուց», - գրել է նաTwitter-ի իր միկրոբլոգում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---