16 նոյեմբերի 2006 - 14:13 AMT
Բազմաթիվ պատճառներ կան Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ որոշման կայացման համար
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն համառ աշխատանքը ղարաբաղյան հարցում Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղությանը մերձեցնելու համար, անկախ ներքին քաղաքական իրավիճակից հանրապետություններում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Մենք արդեն նշեցինք 2007 եւ 2008 թվականներին Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք ընտրություններն որպես այն պատճառներից մեկը, թե ինչու 2006 թվականը իդեալական «հնարավորությունների պատուհան է» երկու երկների միջեւ խաղաղ համաձայնագիրը ավարտին հասցնելու համար»: Ըստ միջնորդի, նման համաձայնագիրը կապահովի տարածաշրջանի կայունությունը եւ հնարավորություն կտա ողջ Հարավային Կովկասի տնտեսական աճի համար:

«Ընտրություննները Հայաստանում եւ Ադրբեջանում իրոք կարող են անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վրա: Մենք հուսով ենք, որ ազդեցությունը դրական կլինի եւ երկու երկրների ժողովուրդները կտեղեկացնեն իրենց առաջնորդներին եւ իշխանության թեկնածուներին այն մասին, որ խաղաղության, կայունության եւ բարգավաճման հասնելու նրանց ջանքերը ստանում են հասարակության հավանությունը»,-ամփոփել է Մ.Բրայզան, հաղորդում է «Թրենդը»: