ՀՀ և Լյուքսեմբուրգի միջև օդային հաղորդակցություն է լինելու

ՀՀ և Լյուքսեմբուրգի միջև օդային հաղորդակցություն է լինելու

PanARMENIAN.Net - Համապատասխան տարածքների միջև և այդ տարածքներից դուրս օդային հաղորդակցությունների հաստատման, ինչպես նաև միջազգային օդային հաղորդակցությունների ոլորտում թռիչքային և ավիացիոն անվտանգության բարձր մակարդակի երաշխավորման նպատակով Կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Հիմք ընդունելով 2014-ի հոկտեմբերի 23-ի թիվ 1248-Ա որոշման ընդունմամբ ՀՀ կառավարության կողմից քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրված «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերանայել և լրամշակել է այն համապատասխան նոր քաղաքականության և Եվրոպական Համայնքի հետ կնքված վերոնշյալ համաձայնագրի դրույթները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀՀ կառավարության և Լյուքսեմբուրգի դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համաձայնագրի կնքումը համարում է նպատակահարմար:

2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում է կայացրել 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։ Հայաստանում այսօր թռիչքներ է իրականացնում 24 ավիաընկերություն:

Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ դքսության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի հունիսի 11-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---