Պեսկով. Մոսկվան մտադիր է կապեր հաստատել սիրիական ընդդիմության հետ

Պեսկով. Մոսկվան մտադիր է կապեր հաստատել սիրիական ընդդիմության հետ

PanARMENIAN.Net - Մոսկվան ուղիներ է փնտրում Սիրիայի ընդդիմության չափավոր հատվածի հետ շփումներ հստատելու համար: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ինձ հայտնի չէ, թե ինչ առաջխաղացում կա այս հարցում, սակայն տարվում է բավականին ակտիվ, հետևողական աշխատանք»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Սիրիայի ազատ բանակի հետ շփումներ հաստատելու փորձերի մասին հայտարարել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Մինչդեռ սիրիական բանակը հրետակոծում է գրոհայինների դիրքերը Համա գավառի հյուսիսում` նախապատրաստվելով գրոհի Իդլիբի ուղղությամբ, որն ամբողջությամբ վերահսկվում է գրոհայինների կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Այս դիրքերն ամրացվել են մի քանի օր առաջ` ճնշելու համար գրոհայիններին դեպի Իդլիբ և ազատագրելու համար Համա գավառը: Նպատակն է հասնել թուրքական սահման և հսկողություն հաստատել ամբողջ գավառում»,-ասել է դիրքերից մեկի հրամանատարը:

Իդլիբը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանից ոչ հեռու և 40 կմ հեռավորության վրա է երկրի «տնտեսական մայրաքաղաք Հալեպից:

Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Խանասերը, փակ է, քաղաք մտնելն ու քաղաքից դուրս գալն անհնար: Արդեն երկու օր է էլեկտրականություն չկա, խափանված է նաև ջրամատակարարումը:

Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում: Ինչպես 2015-ի հոկտեմբերի սկզբին հայտնել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունն, աշխարհում փախստականների, ապաստան հայցողների և ներքին տեղահանվածների քանակը գերազանցել է 60 միլիոնը և շարունակում է աճել:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---