ԱՄՆ դեսպան. Թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ-ն կարող է օրինակ լինել

ԱՄՆ դեսպան. Թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ-ն կարող է օրինակ լինել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ կառավարության, միջազգային և տեղականհասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ներկա է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանՌիչարդ Միլսնիր ելույթում ևս մեկ անգամ կարևորել է ՀՀ կառավարության և ՀԿ-ների գործակցությունը: Դեսպանը նշել է, որ այդ առումով Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում կարող է մոդել հանդիսանալ այլ երկրների համար:

Թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը ներկայացրել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2015-ի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների, ոլորտի լուսաբանման համար 2015-ին անցկացվելիք մրցանակաբաշխության և այլ հարցերի մասինտեղեկատվություն։

Նիստի ընթացքում տեղեկացվել է, որ ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի 2016-2018 ազգային ծրագիրը շուտով կներկայացվի խորհրդի քննարկմանը։

Կաժոյանը հայտնել է, որ Հայաստանն արդեն երրորդ տարին անընդմեջ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի տարեկան զեկույցի, դասվում է առաջին խմբի երկրների շարքին: Ընդորում, տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ դասվել է առաջին խմբին։ Հայաստանը նույնատիպ հաջողություններ է գրանցել նաև Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) տարեկան զեկույցում:

Խորհուրդը որոշել է մրցանակաբաշխության սկիզբը հայտարարել 2015թ․ նոյեմբերի 2-ը, իսկարդյունքներնամփոփել`մեկամիսանց: Նիստումքննարկվելեննաև այլ հարցեր։

Հայաստանը երրորդ տարին անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի շրջանակում կատարվող գնահատման տվյալներով առաջին խմբի երկրների շարքում է: Ըստ ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանության՝ ՀՀ կառավարությունն առաջին խմբում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու շնորհիվ:

Զեկույցում դիտարկված 188 երկրից միայն 31-ն են տեղ գտել առաջին խմբի երկրների շարքում:

ԱՄՆ-ն տարեկան զեկույց է հրապարակում` ներկայացնելով աշխարհում թրաֆիքինգի իրավիճակը, և Հայաստանն 3 անգամ ընդգրկվել է առաջին խմբում` այն երկրների շարքում, որոնք լավագույնս են իրականացնում թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները: ԱՄՆ Պետդեպի զեկույցում ներկայացվում է աշխարհում թրաֆիքինգի բնույթի ու ծավալների մասին ամենաընդգրկուն պատկերը, ինչպես նաև` չարիքի դեմ պայքարում պետությունների գործողությունների լայն շրջանակը: Այս զեկույցն օգտագործում են միջազգային կազմակերպությունները, կառավարություններն ու ՀԿ-ները` որպես գործիք, որը թույլ է տալիս բացահայտել այն ոլորտները, ուր պետք է ուղղել համապատասխան ռեսուրսներ: «Թրաֆիքինգն արմատախիլ անելուն ուղղված մինիմալ չափորոշիչների» ապահովմանն ուղղված ջանքերի գնահատմամբ Պետդեպը զեկույցում պետությունները դասակարգում է երեք խմբում:

2014-ին ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ոււ տեղական կազմակերպոըթյունների և քաղաքացիական հասարակության համար:

2012-2014-ը թրաֆիքինգի հատկանիշներով հարուցվել է 31 քրեական գործ, այդ գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 39 անձ, որոնցից 28-ը եղել է կին, իսկ 14-ը` անչափահասն: Այս քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 29 անձի, նշված գործերից 12-ը վերաբերել է ՀՀ-ում կանանց պոռնկության շահագործմանը, 5 գործ վերաբերել է աշխատանքային շահագործմանը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, 4 գործ` Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ քաղաքացի հանդիսացող կանանց պոռնկության շահագործմանը, 4 գործ` կանանց շահագործմանը Թուրքիայում, 3-ը` ՌԴ-ում աշխատանքային շահագործմանը և 2-ը` օրգաններ և հյուսվածքներ վերցնելուն:

Թրաֆիքինգը շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն է ուժի սպառնալիքով կամ դրա կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունը ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---